29/03/2017 14:15
Մեքսիկական բանտում ապստամբության հետևանքով 2 կալանավոր է մահացել
Մեքսիկական Նուևո Լեոն նահանգի Կադերեյտա քաղաքի բանտում անկարգությունների հետևանքով երկու մարդ է մահացել, 13 հոգի ստացել են վնասվածքներ: Այդ մասին հայտնել է նահանգի անվտանգության ծառայությունների համակարգման խմբի ներկայացուցիչ Ալդո Սուասուան, փոխանցում է РИА Новости-ն:
Սա արդեն անկարգությունների երկրորդ դեպքն է այդ բանտում վերջին երկու օրվա ընթացքում: Երկուշաբթի վնասվածքներ էր ստացել 7 մարդ:
Ընդհանուր առմամբ, անկարգություններին մասնակցել է մոտ 40 մարդ: Նրանք այրել են ներքնակները և դեղորայք հափշտակել հոգեկան հիվանդ կալանավորների համար նախատեսված բաժնից: Կալանավորներից մեկը մահացել է այրվածքներից, երկրորդը՝ բժշկական դեղամիջոցներից թունավորումից: