Ես վիրաբույժ եմ, սովոր եմ ցավ պատճառելով բուժել, այլ ոչ՝ հեքիաթ պատմելով. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյան

29/03/2017 11:17

Ես վիրաբույժ եմ, սովոր եմ ցավ պատճառելով բուժել, այլ ոչ՝ հեքիաթ պատմելով. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյան


Թիվ 3 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, «Հանրապետական» կուսակցության անդամ, Երևանի գլխավոր մանկական վիրաբույժ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանն Aysor.am-ի զրուցակիցն է։

- Պարոն Դալլաքյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը։

- 1977 թվականից, այսպես ասած, դիպլոմավորված բժիշկ եմ և բավական մեծ ճանապարհ եմ անցել՝ շարքային բժշկից մինչև խոշոր բժշկական կենտրոնի տնօրեն։ Բնական է, որ այդ տարիների ընթացքում կուտակվել է մեծ փորձ նաև կազմակերպչական հմտություններ։ Հետևաբար, բազմաթիվ խնդիրների հետ շփվելով՝ նաև պահանջ ես զգում դրանց լուծման մեջ ակտիվ մասնակցություն ունենալու։ Տարբեր ժամանակահատվածներում ինձ հնարավորություն է ընձեռվել վերապատրաստվելու, սովորելու, ինչպես նաև աշխատելու տարբեր երկրներում։ Տեսնելով ամերիկյան և եվրոպական երկրների փորձը՝ զգացել եմ, որ ավելի ակտիվ քայլերով պետք է գնալ առաջ։ Մեր բժշկական կենտրոնն իմ ղեկավարման 22 տարիների ընթացքում բավականին բարձր հաջողությունների է հասել և ամենածանր երեխաների բուժման մեջ կիրառել արդի տեխնոլոգիաները: Ահա սա է պատճառը, որ, որպես բժիշկ, ունենալով շատ մեծ ծանրաբեռնվածություն և ունենալով ադմինիստրատիվ մեծ փորձ՝ որոշեցի, որ, երևի թե, կարող եմ նաև այս ոլորտում իմ էներգիան ու ուժը կիրառել։ Իհարկե՛, պատասխանատու և լուրջ մտորումներից հետո է այս որոշումը կայացվել։ Կարծում եմ, որ կարող եմ պիտանի լինել և՛ բժշկելով, և՛ նաև օրենսդրական դաշտ ձևավորելով։

- Փաստորեն 40 տարի է բժշկությամբ եք զբաղվում։ Ընտրություններում հաջողություն գրանցելու դեպքում կթողնե՞ք բժշկությունը հանուն քաղաքական գործունեության, թե կփորձեք համատեղել։

- Ինձ թվում է՝ բժիշկը, իսկ, մասնավորապես, վիրաբույժը հիվանդություն է, կարելի է ասել նաև՝ մոլուցք։ Ես ինձ չեմ պատկերացնում վիրաբուժական ոլորտից դուրս, բնական է, որ մտադիր եմ զուգակցել վիրաբույժի աշխատանքը։ Չեմ կարծում, որ հակասություններ կլինեն։

- Առողջապահության բնագավառում օրենսդրական դաշտում ինչ-որ խնդիրներ տեսնո՞ւմ եք, որոնք փոփոխության կարիք ունեն, և գալով օրենսդիր մարմին՝ Դուք կփորձեք վեր հանել, կամ լուծում տալ դրանց։

- Կառավարությունն այս տարիներին, հատկապես, վերջին 2 տարում, շատ լուրջ առաջխաղացում ունեցավ՝ սրտամկանի ինֆարկտի ծանր դեպքերի ժամանակ անվճար ստենտավորման ծրագիրը ներդնելով: Տարեկան մոտ 1400 մարդու կյանք փրկվեց։ Որպես վիրաբույժ՝ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր անհետաձգելի վիրահատական միջամտության անհրաժեշտության դեպքում պետությունը պետք է կանգնած լինի այդ հիվանդի կողքին և ֆինանսավորի այդ ծախսերը: Լուրջ անելիքեր կան նաև առողջապահական ոլորտի ֆինանսական համակարգն արդիականացնելու հարցում։ Պետք է հասնենք նաև փուլ-փուլ ապահովագրական բժշկական համակարգի ներդրման։

- Հասցրե՞լ եք ուսումնասիրել այլ կուսակցությունների ծրագրերը, մասնավորապես, առողջապահությանը վերաբերող հատվածին։

- Բնականաբար, բայց, որպես բժիշկ և կոլեգա, չէի ցանկանա մյուսների թերությունները կամ ամպագոռգոռ հայտարարությունները մեկնաբանել։ Ես հստակ ունեմ իմ տեսլականը, որը ձևավորել եմ իմ տարիների փորձից։ Դրանից ելնելով է, որ ես գերադասում եմ իմ գործը սուսուփուս կազմակերպել ու տանել առաջ, իսկ գնահատականները թող ժողովուրդը տա, թե որն է ավելի ճիշտ, ռացիոնալ և ոչ թե՝ հեքիաթային։ Ես վիրաբույժ եմ, սովոր եմ կտրելով, ցավ պատճառելով բուժել, այլ ոչ՝ հեքիաթ պատմելով։

- Ձեր այցելուները, հիվանդների ծնողները չունե՞ն մտավախություն, որ Ձեր՝ պատգամավոր դառնալու պարագայում, իրենք հնարավոր է «կորցնեն» իրենց բժշկին։

- Նման մոտեցումներ եղել են, նույնիսկ ծնող է եղել, որ ասել է, թե «գնալու եմ դեմ քվեարկեմ, որ հանկարծ չգնաք հիվանդանոցից»։ Սա, իհարկե՛, և՛ գնահատելի է, և՛ անսպասելի։ Այս մարդիկ, հատկապես, այն երեխաների ծնողներն են, որոնց, կարելի է ասել, այն աշխարհից հետ ենք բերել։ Կարծում եմ, որ մեր բժշկական կենտրոնը բավական լուրջ ներուժ ունի, բժշկական ոլորտում ես ավելի դեմոկրատիկ կառավարման ոճի կողմնակից եմ, և բժիշկների այնպիսի մեծ անսամբլ ենք ստեղծել, որ մեկը մյուսին փոխարինում են, և ես ուրախությամբ կարող եմ ասել, որ ունենք վիրաբույժներ, որոնք որոշ հարցերում նույնիսկ ինձանից շատ ավելի լավ են վիրահատում, և ես սա ուրախությամբ եմ ասում։

- Ասացիք, որ կան դեպքեր, երբ երեխային, այսպես ասած, այն աշխարհից հետ եք վերադարձրել։ Կհիշե՞ք այդպիսի որևէ դեպք։

- Շատ են այդ դեպքերը, Աստված ինձ պարգևել է նման հնարավորություն՝ այդպիսի բարդ, ծանր դեպքերի բուժման անմիջական մասնակիցը լինել։ Ֆեյսբուքյան իմ էջի գլխավոր նկարում ես մի փոքրիկի հետ եմ՝ Տիգրանի, որի մասին եթե ասեմ բացառիկ, այդ բառը նույնիսկ չի համապատասխանի։ Այդ երեխան բժիշկների ընտանիքի երեխա է, ծնվել է բնածին զարգացման արատով և աղիների ոլորումով, մեռուկացած բարակ աղին համարյա ամբողջությամբ հեռացվել էր վիրահատության ժամանակ և մնացել էր մոտ 15սմ բարակ աղի։

Դա իսկապես կյանքի հետ անհամատեղելի իրավիճակ էր, բայց մեզ հաջողվեց այդ երեխային կրիտիկական վիճակից դուրս բերել։ Ամիսներ շարունակ երեխան ներերակային սնուցում էր ստանում տնային պայմաններում: Հետազոտվել էր Մոսկվայում, Գերմանիայում, Ամերիկայում, որևէ տեղ չէին հավատացել, թե Հայաստանում կարելի է այսպիսի վիրահատություն իրականացնել և երեխան ողջ մնա։ Հիմա, փառք Աստծո, երեխան սնվում է միայն բերանով։ Մենք կարողացանք կատարել անհնարինը, և այդ երեխան այսօր ինձ ընտրող ծնողների հետ միասին նկարահանվել է իմ քարոզարշավի տեսահոլովակում։ Սա ևս մեկ ապացույց է, որ եթե չես հանձնվում, պայքարում ես մինչև վերջ, հաղթում ես։ Սա ևս մեկ անգամ ինձ բերում է այն համոզմանը, որ աշխարհում անհնարին բան չկա, պետք է ցանկություն, հմտություն, համառություն։ Ինչքան մեծանում ու ինչքան շատ ես վիրահատում, հասկանում ես, որ դա միայն քեզանով չէ, վերևում կա մի ուժ, որը միշտ հետդ է։

- Երբ չի հաջողվում փրկել կյանքը, ի՞նչ զգացողություններ եք ունենում։

- Սարսափելի։ Շատ քիչ դեպքեր են եղել, որ վիրահատության ժամանակ, ժողովրդական լեզվով ասած, երեխան սեղանին մնա։ Բայց այդպիսի դեպքերը եղել են ահավոր ծանր, կյանքի հետ անհամատեղելի բազմակի վնասվածքներով երեխաների մոտ, և հիշում ես ամբողջ կյանքում: Սակայն նույնիսկ այդ դեպքերում մտածում ես գոնե հիմա մի երկրաշարժ լիներ, մնայիր էդ պանելի տակ, որպեսզի խուսափես ծնողին ասելուց, որ չստացվեց կյանքը փրկել։ Դրանից ծանր բան չկա։ Ամեն դեպքում, երբեք որևէ հիվանդի մենք չենք մերժում։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երբևէ չեն նայում, թե տվյալ երեխայի ծնողները ֆինանսական ինչ կարգավիճակում են գտնվում, կամ տվյալ երեխան նույնիսկ ծնողներ ունի, թե ոչ։ Բժիշկն անում է այն, ինչ ինքը առավելագույնը կարող էր անել։

- Բացառո՞ւմ եք, որ բժիշկները կթերանան իրենց աշխատանքում։

- Բացառում եմ։ Համենայնդեպս, ես իմ շուրջ 40 տարվա պրակտիկայում չեմ տեսել բժիշկ, որը լրիվ վճարի դեպքում 100 տոկոս է կատարում վիրահատությունը, նվազ վճարելու դեպքում՝ ավելի վատ։ Սա շատ վիրավորական գնահատական է բժշկությանը։

- Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը Ձեր ընտրատարածքում։

- Ես կանխատեսումներ չեմ անում, սովոր եմ պլաններ կազմել, հետո արդյունքներն ամփոփել։ Ես որոշում եմ ընդունում և աշխատում եմ այդ ուղղությամբ, ու, որպես կանոն, իմ պլաններն իրականանում են բժշկական ոլորտում։ Քաղաքականության մեջ առաջին անգամ եմ, դրա համար մի քիչ ավելի զգույշ եմ գնահատականների հարցում։

Մեր զրույցն ընդհատվեց Նիկոլայ Դալլաքյանի հիվանդներից մեկի զանգով։

- Անհարմար պահի եմ զանգե՞լ, բժիշկ ջան։

- Չէ, շատ էլ հարմար պահ է, հիմա հարցազրույցի եմ ու պատմում էի նաև բացառիկ դեպքերի բուժման մասին, դու էլ զանգեցիր։ Հերոս, դե քո դեպքի մասին ինքդ էլ պատմիր լրագրողին։

Վերցրեցի պարոն Դալլաքյանի հեռախոսը, միացրեցի բարձրախոսն ու շարունակեցի զրույցս Սվետլանա Գրիգորյանի հետ։

- Խնդրում եմ, Դուք պատմեք Ձեր դեպքի մասին։

- Հիվանդության մասին չպատմեմ, բայց շատ բարդ էր դեպքը, երևի Հայաստանում չի էլ եղել այդպիսի երկրորդը։ Բայց կարող եմ ասել, որ եթե չլիներ իմ բժիշկը, չէի լինի նաև ես, ինչքան էլ նա չի թողնում ես խոսեմ այդ մասին։ 17 տարեկանում վիրահատել ու փրկել է կյանքս։

- Քանի՞ տարեկան եք։

-29։ 12 տարի առաջ ներքին արյունահոսություն ունեի, և Հայաստանում միակ բժիշկը, ով համաձայնեց վիրահատությունը կատարել, պարոն Դալլաքյանն էր։ Մնացած բոլոր կենտրոններում հրաժարվել են վիրահատել ինձ։ Բժիշկն ինձ շատ էր սիրում, և մինչև հիվանդանոցից դուրս գրվելս ասում էի, եթե ես դուրս գամ այստեղից, անպայման վերադառնալու եմ։ 12 տարի շարունակ անընդհատ գալիս եմ իր մոտ։ Ուզում եմ ասել նաև, որ բոլոր վիրահատություններս բժիշկն անվճար է կատարել, ու մինչև այժմ ես չգիտեմ, թե ինչ է արժեցել իմ վիրահատությունը։

Հարցազրույցից հետո արդեն Նիկոլայ Դալլաքյանը պատմեց, որ մինչ վիրահատությունը Սվետլանա Գրիգորյանը չի կարողացել քայլել, դպրոց չի հաճախել, բայց որևէ բան չի խանգարել, որ Սվետլանան լինի անսահման բարի։

Բժիշկն ասում է նաև, երբ տեսել է Սվետլանայի աչքերը, ասել է. «Ես չեմ կարող այս երեխային մերժել»։

8 ժամ տևած վիրահատությունն ունեցել է բարեհաջող ավարտ։ Այժմ նաև Սվետլանան գեղեցկության մրցույթի հաղթող է։

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ 28/03/2024 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն 28/03/2024 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով 28/03/2024 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին 28/03/2024 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 28/03/2024 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) 28/03/2024 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ 28/03/2024 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ 28/03/2024 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) 28/03/2024 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/03/2024 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Տվյալ բաժնի վերջին նյութերը