29/03/2017 14:47
Չինաստանում 22 բեռնատարներ են բախվել
Չինաստանի Շանդուն գավառի մայրուղում 22 բեռնատարների մասնակցությամբ վթարի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 10-ը վիրավորվել են, փոխանցում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ տեղի ժամանակով 6։50-ից մինչ 7։04 21 կմ երկարությամբ մայրուղու հատվածում՝ Թայան քաղաքի շրջանում, հինգ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել։
Միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել, ոստիկաններ, փրկարարներ, բժիշկներ։ Ներկա պահին դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են։ Վթարի պատճառները պարզաբանվում են, սակայն նշվում է, որ այն կարող էր տեղի ունենալ վարորդների կողմից անվտանգ հեռավորությունը չպահելու հետևանքով։