29/03/2017 15:34
Պուտինը նշել է Մերձավոր Արևելքի կայունության պայմանը
Մերձավոր Արևելքի իրադրության երկարաժամկետ կայունացման կարևորագույն պայմանը ձգձգվող պաղեստինյան խնդրի լուծումն է, ասված Է բարձր մակարդակի համարաբական հանդիպման մասնակիցներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հղած ողջույնի խոսքում, որը հրապարակված է Կրեմլի կայքում:
«Ելնում ենք այն բանից, որ տարածաշրջանային իրադրության երկարաժամկետ կայունացման կարևորագույն պայմանը ձգձգվող պաղեստինյան խնդրի լուծումն է: Այդ առումով խիստ հրատապ է մնում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) կողմից հավանության արժանացած Արաբական խաղաղ նախաձեռնությունը, որը լավ նախադրյալներ է ստեղծում պաղեստինա-իսրայելական բանակցությունների գործընթացի առաջ շարժման համար», - նշվում է ՌԴ նախագահի ողջույնի խոսքում:
Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և ԱՊԼ-ի միջև կառուցողական կապերի հետագա ընդլայնումը համապատասխանում է երկրների ժողովուրդների արմատական շահերին, նպաստում է միջազգային կայունության ու անվտանգության ամրապնդմանը: