29/03/2017 13:25
Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրական քարոզարշավի վերջում քաղաքական դիսկուրս առաջացրեց. Քաղաքագետ
Նախընտրականա քարոզարշավի սկզբնական շրջանում քաղաքական դիսկուրս, եթե նույնիսկ կար էլ, ապա առարկայական չէր։ Այն ակտիվացավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու հարցազրույցներից հետո։ Այդ մասին անվտանգության և արտաքին քաղաքականության թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Գերասիմ Բարսեղյանը։
«Թեպետ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներից հետո քաղաքական դիսկուրս նախընտրական քարոզարշավի վերջում, կարծես թե, կայանում է», - ասաց նա։
Ընդհանուր առմամբ, քաղաքագետի կարծիքով, անվտանգության հարցերի շուրջ նախընտրական շրջանում քաղաքական ուժերի միջև լուրջ բանավեճ չկայացավ։