29/03/2017 11:37
Ֆիյոնի կնոջ դեմ պաշտոնական մեղադրանք է առաջադրվել
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ դեմ պաշտոնապես հետաքննություն է սկսվել՝ կապված կեղծ աշխատատեղերի կազմակերպմանն առնչվող պաշտոնական մեղադրանքի առաջադրման հետ, փոխանցում РИА Новости-ն:
Պենելոպա Ֆիյոնին կասկածում են պետական միջոցների մսխմանն աջակցելու մեջ։ Նա մի քանի տարի եղել է Ֆրանսիայի խորհրդարանի աշխատակիցների ցուցակում, ստացել 680 հազար եվրո, սակայն որևէ աշխատանք չի արել։