29/03/2017 13:16
Ֆրանսիայում դատարանը վճիռ է կայացրել նախկին ԽՍՀՄ երկրներից քաղաքացիների գործով
Ֆրանսիայում դատարանը կազմակերպված հանցավորության մեղադրանքով 8 ամսից մինչև 9 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին ԽՍՀՄ երկրներից 22 քաղաքացիների, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով France-Presse գործակալությանը:
Ֆրանսիայի Բորդո քաղաքի դատարանը ծնունդով Վրաստանից, Հայաստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից 22 անձանց մեղավոր է ճանաչել կողոպուտների, դրամաշորթության, մաքսանենգության համար: Նրանք տարբեր տարիների ազատազրկման են դատապարվել:
Ամբաստանյալները քրեական պատասխանատվության ենթարկվել են գործողությունների համար, որոնք կատարվել են հանցավոր խմբավորման կազմում: Վերջինս Ֆրանսիայի տարածքում գործել է 2011-2013թթ.: Դատարանի վճռի համաձայն՝ խմբավորումը մաֆիոզային գործունեություն է իրականացրել և տարբերվել է ավանդական հանցավոր կազմակերպություններից:
Խմբի ենթադրյալ ղեկավարը՝ 41-ամյա Արթուր Յուզբաշևը, որը ծնունդով Վրաստանից է, դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Դատապարտյալներից մեկի փաստաբանի խոսքով՝ վճիռը բողոքարկվելու է: