29/03/2017 17:11
Երևանի տներից մեկում վարձակալությամբ բնակվող Իրանի քաղաքացին կախվել է
Այսօր ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձորի 3 հասցեում տղամարդու դի կա կախված։
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ոստիկանները նշված տանը հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի՝ հյուրասենյակում պարանով կախված վիճակում։ Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ինքնասպան եղած քաղաքացու ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է և նշված հասցեում բնակվում էր վարձակալական հիմունքներով և Հայաստան էր ժամանել որպես զբոսաշրջիկ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: