29/03/2017 11:52
Շիրակի մարզպետարանի աշխատակիցը վթարի է ենթարկվել
Մարտի 28-ին, ժամը 19:08-ին ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին:
Միմյանց են բախվել են «ՎԱԶ-3110» մակնիշի 80 VV 550 (վարորդ՝ 1958 թ. ծնված Զորիկ. Խ.) և «Volkswagen Vento» մակնիշի 34 GG 208 (վարորդ՝ 1989 թ. ծնված Սուրեն Ա.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները և «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1957 թ. ծնված Վ. Հ.-ը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, իսկ մյուսները՝ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց:
Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից Aysor.am-ին տեղեկացնում են, որ Զորիկ Խաչատրյանի մոտ ախտորոշվել է գանգուղեցի փակ վնասվածք, ձախ ունքի շրջանի կտրված վերքեր:
Մեր տեղեկություններով՝ Զորիկ Խաչատրյանը Շիրակի մարզպետարանի աշխատակից է:
Գյումրի ԲԿ տեղափոխված Վեներա Հովսեփյանի մոտ ախտորոշվել է աջ սրունքի բեկորային կոտրվածքներ, մեծ ոլոկի առաջնային եզրի փակ վնասովածքներ: Իսկ Սուրեն Արզումանյանի մոտ ախտորոշվել է ձախ բազկի հյուսվածքների սալջարդ:
Տուժածները ստացել են համապատասխան բժշկական օգնություն: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: