30/03/2017 13:10
Brexit-ի կողմնակիցները և ընդդիմադիրները դուրս են եկել բրիտանական քաղաքների փողոցներ
Լոնդոնում մի քանի հազար մարդ հավաքվել էր նշելու Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության ելքը: Ցուցարարներն ունեին դրոշներ և, ըստ ավանդույթի, իրադարաձությունը տոնում էին փաբերում, փոխանցում է Vesti.ru-ն:
Brexit-ի կողմնակիցները վստահ են, որ այժմ Մեծ Բրիտանիան նոր ձևով կապրի՝ չհետևելով Բրյուսելի հրահանգներին:
Միաժամանակ փողոցներ էին դուրս եկել հարյուրավոր մարդիկ, ովքեր դեմ էին Եվրամիության կազմից դուրս գալուն: Նրանք հագել էին «խելահեղ Շլյապնիկի»՝ «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի հերոսներից մեկի նման, կազմակերպել էին ցուցադրական թեյախմություն՝ այդպիսով ցույց տալով, որ Brexit-ն աբսուրդ և չմտածված որոշում է:
Brexit-ի դեմ ցույցեր են եղել նաև Հյուսիսային Իռլանդիայում: Մոտ 1000 ցուցարար հավաքվել էին Բելֆաստա կենտրոնում: Նրանք ասում են, որ Brexit-ը բացասաբար կանդրադառնա Դուբլինի հետ հարաբերությունների վրա: Բնակիչները մտավախություն ունեն, որ սահմաններին կգործի հին կարգը, մարդկանց համար դժվար կլինի այցելել իրենց հարազատներին հարևան երկրներ: