30/03/2017 14:03
Սինգապուրի օդանավակայանում Scoot ինքնաթիռը թևով դիպել Emirates-ի օդանավին
Մարտի 30-ին՝ հինգշաբթի առավոտյան, Scoot և Emirates ընկերությունների ինքնաթիռները, թեթև վնասվածքներ են ստացել՝ Սինգապուրի Չանգի օդանավակայանում փոքրիկ միջադեպի հետևանքով, հայտնում է РБК-ն` հղում անելով Straits Times-ին։
Scoot ավիաընկերության ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ ինքնաթիռի ձախ թևը դիպել է Emirates ընկերության Airbus 380-ին, երբ թռիչքից առաջ այն անցնում էր թռիչքուղով։ Վերջինը պատրաստվում էր Դուբայ թռիչքին։ Scoot ավիաընկերության ինքնաթիռը պետք է TZ188 չվերթով թռչեր Տյանցզին (Չինաստան)։
Ավիաընկերության ներկայացուցիչների խոսքով՝ 303 ուղևորներից և անձնակազմի 11 անդամներից ոչ ոք չի տուժել։