30/03/2017 13:39
«Դոմոդեդովո» օդանավակայանում հրշեջ մեքենան 9 մարդու վրաերթի է ենթարկել
Հրշեջ ավտոցիստերնը 9 մարդու վրաերթի է ենթարկել «Դոմոդեդովո» օդանավակայանի տարածքում, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Մոսկվայի մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին: Տուժողներից մեկը մահացել է, մյուսները հոսպիտալացվել են:
«Օդանավակայանին պատկանող ավտեցիստերնը, հետընթաց ընթանալով, հարվածել է մարդկանց խմբին», - ասել է գործակալության զրուցակիցը:
Արտակարգ ծառայություններից աղբյուրը հայտնել է, որ հրշեջ մեքենայի վարորդը ղեկի մոտ հիպերտոնիկ սրացում է ունեցել: