30/03/2017 20:55
«Սանդերլենդի» հարձակվողը Բարբադոսում երեք մարդու կյանք է փրկել
Անգլիական «Սանդերլենդի» հարձակվող Դանկան Յան Ուոթմորը երեք մարդու կյանք է փրկել Բարբադոսում տեղի ունեցած վթարից հետո, փոխանցում է Championat.com-ը:
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, 23-ամյա ֆուտբոլիստը կնոջ հետ գտնվել են նավի վրա, երբ կատամարանը հարվածել է նրան: Արդյունքում բոլորը հայտնվել են ջրում:
Ուոթմորը բոլորին օգնել է հասնել նավին և օգնել է ուղևորներից մեկին, ով վնասել էր ոտքը: Դանկանը շապիկով դադարեցրել է արյունահոսությունը: