30/03/2017 09:16
ՀՀԿ թեկնածուն իր սեփական առանձնատունը դարձրել է նախընտրական շտաբ, որպեսզի տարածքին փող չտա. «Փաստ»
Սևանում Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու գրանցված գործարար Աշոտ Ավետիսյանը, ով հացի փուռ ունի քաղաքում, հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում:
«Փաստ»-ի տեղեկացմամբ՝ նախընտրական անհրաժեշտ ծախսերը հոգալուց հետո գործարարը հույս ուներ, որ Հանրապետական կուսակցությունը որոշակի ֆինանսական օգնություն կցուցաբերեր իրեն: Սակայն ՀՀԿ-ում որոշակիացված է՝ գործարարներն իրենք պետք է հոգան իրենց ծախսերը: Հույսը կտրած հացթուխը՝ դիմել է ճարահատյալ քայլի՝ իր սեփական առանձնատունը դարձրել է նախընտրական շտաբ, որպեսզի տարածքին փող չտա: Այժմ նրա տան պատին փակցված է «Աշոտ Ավետիսյանի նախընտրական շտաբ» ցուցանակը: