30/03/2017 10:00
Արթիկում կատաղի պայքար է գնում ռեյտինգային թեկնածուների միջև. «Փաստ»
Արթիկում կատաղի պայքար է գնում ռեյտինգաին ցուցակով պատգամավորության թեկնածուների միջև: Հիմնական թեկնածուներն այստեղ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը (ՀՀԿ ռեյտինգային ցուցակով) և ՀՅԴ ցուցակով առաջադրված Խաչատուր Վարագյանն են, գրել է «Փաստ»-ը:
«Մեկ ամիս առաջ իշխանությունները լավություն արեցին Վարագյանին՝ նրան Շիրակի փոխմարզպետ նշանակելով: Այդ պահից ի վեր փոխմարզպետն ու Արթիկի քաղաքապետ իր եղբայրը՝ Մխիթար Վարագյանը, լծվեցին ձայներ հավաքելու «ազգանվեր» գործին: Մուշեղ Պետոյանը, ով համարվում էր այդ տարածքում անվիճելի առաջատար, նեղն ընկավ: Վերջին օրերին Վարագյան եղբայրների սրընթաց ընտրարշավն ավելի մեծ թափ է առել: Մուշեղ Պետոյանի թիմը ցայտնոտի մեջ է: Բոլոր հաշվարկներով նա հետ է մնում պաշտոնյա եղբայրներից», - հավելել է թերթը: