30/03/2017 17:54
Նալբանդյանն ու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը զրուցել են խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների շուրջ
Մարտի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Քենթ Հարսթեդթին, ով Հայաստան է ժամանել խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ օրակարգային և ԵԱՀԿ Խորհրդարական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի: