Հանրային մարդիկ պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, համապետական արժեք են՝ անկախ այնտեղ իշխող ուժից. Արսեն Ջուլֆալակյան

30/03/2017 19:18

Հանրային մարդիկ պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, համապետական արժեք են՝ անկախ այնտեղ իշխող ուժից. Արսեն Ջուլֆալակյան


 

Եվս 3 օր և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն այլևս պատմության գիրկը կանցնեն: Մինչ այդ, պայքարի մեջ մտած քաղաքական 9 ուժերը նախընտրական քարոզարշավ են անցկացնում՝ պայքարելով քվեների մեծամասնության համար:

Aysor.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել տարբեր ոլորտների առաջատարների կարծիքները 2017թվականի նախընտրական պայքարի շուրջ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2014 թվականի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Ջուլֆալակյանն այս ամենի մասին օբյեկտիվ կարծիք ձևավորելու համար ակտիվորեն հետևում է ընթացքին:

«Օրվա մեջ գոնե մեկ ժամ պետք է հատկացնել քաղաքական անցուդարձին հետևելուն, որպեսզի կարողանանք հնարավորինս ճիշտ որոշում կայացնել: Չէ՞ որ որոշվելու է մեր պետության առաջիկա հինգ տարիների ճակատագիրը: Բնականաբար, ինքս էլ անմասն չեմ մնում, անգամ այս զբաղվածությանս մեջ հետևում եմ զարգացումներին», - մեզ հետ զրույցում նշեց ըմբշամարտիկը:

Այս տարվա քարոզարշավը երիտասարդ մարզիկը որակեց «տարօրինակ».

«Այնպիսի անձանց ես տեսնում, որոնց նույնիսկ կարելի էր արգելել մասնակցել: Բայց դե մյուս կողմից էլ հասկանում ես, որ ժողովրդավարության պայմաններում դա հակացուցված է: Եթե մեզ համարում ենք ժողովրդավարական երկիր, ապա բոլորն էլ պետք է արտահայտվելու հնարավորություն ունենան: Չնայած, ցավալի է, որ կան նման ուժեր»:

Քաղաքական 9 ուժերի մեջ կան այնպիսիք, որոնց հանրությունը նույնիսկ ցածր քվեներով չէր ցանկանա տեսնել նոր ձևավորվող խորհրդարանում: Պատճառը ոչ միայն վստահություն չներշնչող ծրագրերն են, այլև՝ այդ կառույցներում տեղ գտած անհատների ոչ վաղ անցյալը:

«Ինձ համար էլ նման ուժեր կան, բայց դա ոչ թե քարոզարշավի,այլ տարիների ընթացքում ձևավորված կարծիք է: Նրանք իրենց «բազմաչարչար» աշխատանքով վաստակել են այն, որ ոչ միայն խորհրդարանում չպետք է հայտնվեն, այլ իրենց գործունեությունը պետք է արգելվի: Ցավոք, նրանք կան, գործում ու պայքարում են ու տհաճ է, որ որոշները պետք է այս կամ այն պատճառներով նորից «խաբվեն» ու նրանց ընտրեն: Մնում է հուսանք, որ ժողովուրդը ձայների նույնիսկ նվազագույն քանակով թույլ չի տա նրանց՝ հայտնվել խորհրդարանում: Շատ ցավալի կլինի, որ որևէ կուսակցություն կամ դաշինք, որն ընդամենը մեկ-երկու ամիս առաջ է անունը փոխել, իր վաստակած ողջ կեղտը ինչ-ինչ միջոցներով մաքրի ու հայտնվի նոր խորհրդարանում… Այնպիսի ուժեր էլ կան, որոնց քաղաքական հայացքները ոչ մի կերպ չեմ կարող կիսել: Երկիրն այս վիճակին բերել հասցնելուց հետո ասել, թե այն ժամանակ մենք ճիշտ էինք գործում, տվեք մեզ նորից հնարավորություն ու կապացուցենք, որ դա այդպես է՝ ծիծաղելի է: Բայց թե ո՞րն է այդ ճիշտը եղել, չգիտեմ, սկսած 90-ականներից ոչ մի ճիշտ բան չենք տեսել: Բայց դա քաղաքական ճաշակի հարց է. միգուցե մեկն այդ մութ ու ցուրտ տարիներին լավ է ապրել ու իր համար այդ իշխանության վերականգնումը հաճելի՞ է: Նույն այդ ուժի ղեկավարի՝ վերջերս տված հարցազրույցներից մեկում այսպիսի տարօրինակ համեմատություն լսեցի. 90-ականների Հայաստանի վիճակը համեմատեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի վիճակի հետ, ասելով՝ այն ժամանակ էլ ծառեր էին կտրվում Լոնդոնում: Սրանք տարբեր բաներ են, ոչ մի քննադատության չդիմացող համեմատություն է… Ամեն դեպքում, ինքս նման ուժերին չեմ ցանկանա տեսնել մեր նոր խորհրդարանում», - խոստովանեց Ա. Ջուլֆալակյանը:

Հանրային ճանաչում ու սեր, հեղինակություն վայելող մարդկանց կարծիքները կողմնորոշող են լինում, ու դա է պատճառը, որ Արսեն Ջուլֆալակյանն իրեն հաճախ տրվող՝ ո՞ւմ ես ընտրելու հարցին, մեկ պատասխան ունի.

«Եթե անձամբ չեմ ներգրավվել քարոզարշավին, ընտրական պայքարին, ապա սխալ եմ համարում իմ կողմից որևէ անուն նշելը: Այդկերպ, կարող եմ քաղաքացուն շեղել իր որոշումից: Հակառակ դեպքում կլինեի որևէ ուժի կողքին ու կփորձեի սատարել ու նպաստել նրա հաղթանակին: Թող ընտրողը խոհեմ լինի ու հասկանա՝ ո՞ւմ հետ է պետք երկրի զարգացման համար ապագա տարիներին հույս կապել, ո՞վ կարող է վերացնել այսօր առկա անթիվ բացասական իրողությունները, ո՞վ է, որ անընդհատ անկատար խոստումներ է տալիս, և ո՞վ, որ միշտ խոստումները կատարում է»: 

Ընտրապայքարն առանձնանում է նաև նրանով, որ քաղաքական ուժերն իրենց հաջողություն բերող ֆիգուրներ են ընտրում. ճանաչված ու սիրված անհատներ, ովքեր ներգրավվում են այս կամ այն կուսակցության քարոզարշավում: Վերջին վառ օրինակը «Ռեինկարնացիա» խմբի «Փոխենք աշխարհը» տեսահոլովակովակն էր, որով էլ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեկնարկեց քարոզարշավը: Տեսահոլովակում նկարահանվել էին նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ու շախմատիստ Լևոն Արոնյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում նրանց մասնակցությանը, արդյոք ճանաչում ու սեր վայելող անհատները կարող են փոխել ընտրությունների ընթացքը՝ ընդգծեց.

«Բավական կարևոր թեմա եք շոշափում: Նախ, կցանկանայի, որ ժողովուրդը հասկանա՝ այս ընտրությունները միայն անձի ընտրություններ չեն: Եթե դու հարգում ես ինչ-որ մեկին, միևնույն է, պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնես, թե նա քաղաքական ո՞ր ուժին է հարում: Նա կարող է հրաշալի անձնավորություն լինել՝ մաքուր անցյալով ու ներկայով, բայց իր պատկանած կուսակցությունը կամ դաշինքը, այսպես ասած, խայտառակություն լինի: Պետք է գիտակցել, որ նրան ձայն տալով՝ ընտրում ես այդ ուժին: Այստեղ անհատների ընտրություն չէ, այլ քաղաքական ուժերի…

Ինչ վերաբերում է իմ հարգելի ընկերների, կոլեգաների մասնակցությանը, չեմ կարող հստակ որևէ բան ասել, քանի որ տեսահոլովակի նկարահանումից հետո առիթ չի եղել նրանց հանդիպել ու այդ թեմայով զրուցել: Չեմ կարծում, որ կարող է ստիպողաբար լինել, քանզի այնպիսի տղաներ են, որոնց ստիպելն այնքան էլ ճիշտ ու հեշտ չէ: Կարող եմ ենթադրել, որ դա արվել է հանուն գաղափարախոսության, պատկերացնում են, որ միայն այդ ուժը կարող է երկիրը ոտքի կանգնեցնել: Ու եթե սա նրանց քաղաքական տեսակետն է, ապա դրան ուրիշները կարող են համաձայնվել կամ ոչ: Պատճառը կարող է լինել նաև անձնական խնդրանքը, կուսակցությունից որևէ մեկի նկատմամբ հարգանքը, ընկերությունը, որի համար էլ մարզիկներն այդ քայլին գնացել են: Մի քանի տարի առաջ ես էլ նման առաջարկ-խնդրանք եմ ստացել մի մարդուց, ում կուսակցության գաղափարակիցը չեմ եղել, բայց հարգանքով եմ վերաբերել իրեն ու ընդունել եմ իր առաջարկը՝ տեսահոլովակում կոչ անելու՝ ընտրել այդ ուժին: Հիմա վստահ եմ, եթե նման առաջարկ լինի ու ես գաղափարապես չհարեմ այդ կուսակցությանը, ապա զուտ մարդու նկատմամբ հարգանքից ելնելով՝ չեմ համաձայնվի: Կբացատրեմ, որ կան բաներ, որոնք ինձանից բարձր են: Հենց այն պատճառով, որ չեմ կարող ասել՝ բացարձակ կիսում եմ այս կամ այն ուժի բռնած ուղին, այսօր որևէ ուժի կողքին կանգնած չեմ»:

Անդրադառնալով «Ռեինկարնացիային»՝ մեր զրուցակիցը նկատեց, որ իրեն առավել զարմացրել է խմբի անցած ճանապարհն ու ներկայիս դիրքորոշումը, անցյալի ու ներկայի կապի շեղումը:

«Իրենց գործունեությամբ նրանք հիմնականում քննադատական տեսակետից են հանդես եկել, դեմ են եղել տարբեր բացասական զարգացումներին: Իսկ եթե տարիներ շարունակ քննադատում ու մեկ էլ հանկարծ սկսում ես գովաբանել կամ մասնակցել տվյալ շարժմանը՝ զարմանալի է: Առավել անտրամաբանական էր տղաների՝ հաջորդ օրվա պահանջը՝ չքաղաքականացնե՛լ: Բայց եթե մասնակցել ես քաղաքական պրոցեսին, ապա էլ ի՞նչ անուն պետք է դրան տալ: Արել ես, ասա լավ եմ արել՝ արել եմ, դա իմ որոշումն է: Ամեն մարդ պետք է կարողանա իր արածի համար պատասխանատվություն կրի…

Գիտեք, բոլորը պետք է հասկանան, որ կան մեծություններ, արժեքներ, անհատներ, որոնք պատկանում են ամբողջ ազգին, պետությանը, և անհատների սեփականություն չեն։ Եթե, օրինակ, շատ հայտնի գիտնականը, արվեստագետը կամ մարզիկը անձամբ չի հարում որևէ ուժի և չի կիսում նրա քաղաքական տեսլականը, ապա ճիշտ չի նրան ներկայացնել որպես սեփական ձեռքբերում։ Կրկնում եմ, նման մարդիկ պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, համապետական արժեք են՝ անկախ այնտեղ իշխող ուժից կամ ուժերի դաշինքից», - նկատեց նա:

Արսեն Ջուլֆալակյանը ցանկանում է նոր ձևավորվող խորհրդարանը բազմերանգ տեսնել: Կարևորում է նաև ազդեցիկ ընդդիմության առկայությունը նրանում:

«Խոսքս ոչ թե մեր՝ մինչ այս տեսած ձևական բնույթ կրող ընդդիմության մասին է, որն իրականացնում է իշխանության կողմից նախապես թելադրվածը, այլ ձևավորվող իրական ընդդիմության: Ցանկացած բնագավառում՝ քաղաքականություն, մշակույթ, սպորտ և այլն, նույնիսկ ամենալավ, ամենագործող համակարգում եթե մի ուժ բացարձակ հզոր է, անգերազանցելի, չկա ռեալ ընդդիմություն, ուշ թե շուտ սկսվելու է լճացում, հետագայում՝ գուցե և հետընթաց: Այնպես որ, ճիշտ ընդդիմության ձևավորումը շատ կարևոր եմ համարում: Իսկ դա միայն այն պարագայում կլինի, երբ մի քանի ուժ հաղթեն, բայց նրանց մեջ չլինեն իմ կողմից վերոնշված անվանափոխված կուսակցությունները: Ես նրանց ընդամենը ձայն փախցնող եմ համարում, որոնք ընտրությունների բուն ընթացքը շեղում ու փչացնում են: Հատկապես, երբ տեսնում ես, որ նրանց ուղղված ծափահարություններն անգամ նախապես ձայնագրված են, չես կարող լուրջ վերաբերվել», - ժպիտով հավելեց մեր զրուցակիցը:

Կենտրոն համայնքի թիվ 4 ընտրատարածքի ընտրող Արսեն Ջուլֆալակյանն այս օրերին Ծաղկաձորում է՝ ուսումնամարզական հավաքների: Սակայն ապրիլի 2-ին ընտանիքի հետ միասին մասնակցելու է ընտրություններին՝ ձայնը տալով իր նախընտրած քաղաքական ուժին ու թեկնածուին:

«Հուսամ՝ չեմ սխալվի ընտրության իմ կայացման մեջ: Հույս ունեմ՝ այս ընտրությունները ցույց կտան, որ մեր ազգն արժանի է շատ ավելի լավ ապագայի, քան մեր ներկան է: Տա Աստված, որ լինեն լավ իմաստով ճակատագրական ընտրություններ: Այն փոփոխությունները, որոնք բոլոր ուժերն այսօր քարոզում, խոստանում ու վստահեցնում են, որ իրենք են անելու, թող իրականություն դառնան: Խոստումները կան, մնում է դրանք ի կատար ածել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արսեն Ջուլֆալակյանը:

 

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:49 «Ուղղված է թուրք-ադրբեջանական տանդեմին, որ տեսեք՝ ես հավատարիմ եմ իմ տված խոստմանը, Արցախի հարցը փակ է»․ Դավիթ Գալստյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Այսօր, 19:33 Մենք իրար ավելի լավ ենք հասկանում, ընդհանուր մենթալիտետը դեռ պահպանվում է․ ԱՊՀ գլխավոր քարտուղարը՝ կառույցի անդամ երկրներին Այսօր, 19:21 Երևանի հասարակական տրանսպորտի վրա քաղբանտարկյալների լուսանկարներն են Այսօր, 19:07 Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրել Այսօր, 18:56 Փաշինյանը կարևորում է Ամերիկյան համալսարանի դերը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում Այսօր, 18:44 Որսագողություն Արագածոտնում․ տափաստանային արտույտի միգրացիայի ժամանակ 26 թռչուն են սպանել Այսօր, 18:31 Ամուրի շրջանում միգրանտներին կարգելեն աշխատել տրանսպորտային փոխադրման ոլորտում․ կակտիվանան անօրինական միգրանտներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները Այսօր, 18:18 «Զինծառայողն ինքնասպանությունը գործել է համածառայակիցների կողմից իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման պատճառով»․ ՔԿ-ն ավարտել է քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 18:03 Ավագ Ուրբաթ․ Բագրատ Սրբազանը Խաչելության կարգ է կատարում (Տեսանյութ) Այսօր, 17:53 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին Այսօր, 17:40 Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել Այսօր, 17:27 ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմի սահմանումը տնտեսական ու անվտանգային խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 17:16 Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար Այսօր, 17:04 Սամարայում օպերատիվ միջոցառումներ են․ Հայտնաբերում ու հաշվառում են ՌԴ քաղաքացիություն ստացած նախկին միգրանտներին, որոնք մինչ այս խուսափել են զինվորական հաշվառումից Այսօր, 16:51 Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը. ՔԿ Այսօր, 16:46 Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. ՌԴ դեսպան Այսօր, 16:37 ՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտել (Տեսանյութ) Այսօր, 16:27 Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ՝ հավատալով շուկա մուտք գործելու վերաբերյալ ԵՄ խոստումներին. Ռուսաստանի ԱԳՆ Այսօր, 16:23 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Այսօր, 16:13 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 16:04 Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյան Այսօր, 15:53 Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին Այսօր, 15:51 Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվել Այսօր, 15:48 Արագածոտնի մարզում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Այսօր, 15:41 «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Այսօր, 15:36 Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում Այսօր, 15:27 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «ՀայՓոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը Այսօր, 15:19 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան Այսօր, 15:07 Լինել պինդ, հավատալ սեփական ուժերին ու արդարադատությանը. դատավոր Բախշիյանի կոչը՝ ճնշումների ենթարկվող դատավորներին Այսօր, 15:04 Ադրբեջանը երբեք չի ասել և չի էլ ասելու, որ Արցախի բնակչությունն իրավունք չունի վերադառնալու իրենց երկիր. Արա Ղազարյան (Տեսանյութ) Այսօր, 14:53 ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր Այսօր, 14:51 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Այսօր, 14:47 Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության կապակցությամբ. Թովմասյան Այսօր, 14:39 Նարեկ Սամսոնյանի նամակը չկարողացան հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. այն պետք է ուղարկվի էլեկտրոնային եղանակով (Տեսանյութ) Այսօր, 14:27 Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց հարցազրույցի հրապարակումը (Տեսանյութ) Այսօր, 14:11 ԲԴԽ անդամը վստահեցնում է՝ իր նկատմամբ ճնշումներ չկան. մի քանի անգամ եղել է, որ որոշումներին դեմ է քվեարկել Այսօր, 14:05 «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. ԲՏԱՆ-ից պատճառների մասին չեն խոսում Այսօր, 13:56 ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Այսօր, 13:49 Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան (Տեսանյութ) Այսօր, 13:42 Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում Այսօր, 13:32 Մինչ այս պահը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերիների. 23-ը շարունակում են մնալ Բաքվում. Իրավապաշտպան (Տեսանյութ) Այսօր, 13:25 «BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում Այսօր, 13:12 Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:10 Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ Այսօր, 13:03 Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․ Լուսանկարներ Այսօր, 12:51 Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան Այսօր, 12:49 46-ամյա Արտակ Մ.-ն հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Այսօր, 12:45 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը