Եթե ուզում եք վերացնել ընտրակաշառքը, վախի մթնոլորտը, ընտրեք դաշնակցությանը. Սյունիքում և Վայոց Ձորում ՀՅԴ թեկնածու

30/03/2017 17:48

Եթե ուզում եք վերացնել ընտրակաշառքը, վախի մթնոլորտը, ընտրեք դաշնակցությանը. Սյունիքում և Վայոց Ձորում ՀՅԴ թեկնածու


Հայաստանի թիվ 12 ընտրատարածքում, որն ընդգրկում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզը, Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունն առաջադրել է 10 թեկնածու, որոնցից է Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի համակարգող Արտակ Սարգսյանը:

Aysor.am-ը զրուցել է Արտակ Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, Դաշնակցությունից առաջադրվել եք Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, որոնք համարվում են այնպիսի օջախներ, որտեղ հանրապետականներն են տիրապետող՝ սկսած մարզպետերից: Ինչպե՞ս եք Ձեզ զգում այդ միջավայրում:

- Մենք, մեր գործն ենք անում, մեր աշխատանքով և մեր ռեսուրսներով։ Մարզպետն ու հանրապետականներն էլ իրենց գործն են անում, որը, թերևս, էականորեն չի տարբերվում այլ մարզերից ու համայնքներից։ Իսկ որևէ տիրապետություն զգում են մարդիկ, որոնք հրաժարվել են սեփական ԵՍ-ից․ մենք մեր տիրապետությունն ունենք։ Իսկ ես ինձ զգում եմ պայքարի մեջ, փորձում անել ավելին, քան նախապես պլանավորել էի։ Փորձում եմ նաև այս նախընտրական պայքարին գաղափարականություն հաղորդել, և ընտրական մեխանիկան ինձ մոտ համեմված է մտքով և գրչով։

- Քարոզարշավն արդեն ավարտվում է, ինչպե՞ս անցավ, խոչընդոտների հանդիպե՞լ եք:

- Ոչ, չեմ հանդիպել: Ինչ չի ստացվել, անցել եմ այլ քայլերի: Փորձում եմ լինել ճկուն և ժամանակի ու տարածության մեջ ջղաձիգ ու անտրամաբանական քայլեր չանել: Ինքս ինձ համար նշաձող եմ սահմանել և ուզում եմ հասնել դրան։ Անկեղծորեն, բոլոր ուժերի քայլերն ինձ համար կանխատեսելի են եղել ի սկզբանե: Նույնիսկ ուշադիր չեմ էլ հետևում՝ ինչ են անում։ Դեռ անսպասելի իրավիճակների չեմ հանդիպել։ Քարոզարշավը անցնում է իմ պատկերացրածի սահմաններում։

- Շատ է խոսվում վարչական ռեսուրսի գործադրման մասին՝ քաղաքապետարան- գյուղապետարաններում, նաև դպրոցներում, ցուցակագրում են մարդկանց: Հանդիպե՞լ եք նման դեպքերի:

- Լսել եմ, բայց դա ինձ չի զարմացնում, որովհետև 26 տարվա մեր քաղաքական մշակույթը մեկ ընտրությամբ չենք կոտրի։ Այս ընտրությունների ժամանակ, թերևս, սպասվող առաջընթացը պետք է լինի տեղամասերում, որտեղ պետք է որ բացառվեն լցոնումները, կրկնաքվեարկություններն ու ձայների նկարչությունը։ Իսկ վարչական ռեսուրսի օգտագործման մասով կասեմ, որ ՀՅԴ-ն այս առումով կոռեկտ է: Մասնավորապես, իմ նախընտրական մարտավարության մեջ որևէ նման կետ չեմ ներառել և որտեղ էլ որ գնացել եմ, փորձել եմ զրուցել մարդկանց հետ և շահել նրանց համակրանքը։ Իսկ մեր նման աղքատ ու բեևեռացված հասարակության մեջ ընտրակաշառքն ու վախի մթնոլորտը չի կարող չլինել, ինչքան էլ, որ դրանք դատապարտելի են ու հանցավոր։ Եթե ուզում եք վերացնել այդ արատները, ընտրեք դաշնակցությանը․․․մենք կկառուցենք արդար երկիր, սոցիալապես ապահովված քաղաքացիների երկիր, ինքնուրույն քաղաքացիների պետություն: Դաշնակցությունը սոցիալիստական կուսակցություն է, և այսօր Հայաստանում առկա արատների հիմքը, ըստ իս, վայրի լիբերալիզմն է և սեփական քաղաքացիների նկատմամբ պետության անուշադրությունը։ Եթե ուզում ենք ունենալ ժողովրդավար երկիր, պետք է կերտենք արդար հասարակություն և ինքնուրույն քաղաքացիներ։ Եվ այդ ինքնուրույն քաղաքացին, նախ և առաջ, պետք է լինի տնտեսապես ինքնուրույն։ Թե չէ ձեր հարցը, համոզված եմ՝ 26 տարի հնչում է:

- Օրերս բացահայտվեց դպրոցների տնօրենների կողմից հօգուտ Հանրապետական կուսակցության ցուցակագրումների դեպքը, ի՞նչ եք կարծում, արդյոք դա իրավաչափ էր և վարչական ռեսուրսի չարաշահում չէ՞ր: 

- Իսկ դուք ի՞նչ էք կարծում։ Դա ընդհանուր խճանկարի մեկ դրվագն է։ Բայց ես կարծում եմ, որ մենք այդ խճանկարը կերտողի մտահղացման պատճառները պետք է փոխենք և ոչ թե փոշիները սրբողներին դատափետենք։ Ես նորից եմ ուզում կրկնել, եթե բան եք ուզում Հայաստանում փոխել, գնացեք և քվեարկեք Դաշնակցության օգտին, այլապես մենք չենք կարող երաշխավորել, որ հաջորդ ընտրություններին Դուք ձեր այս հարցերը չեք կրկնի։ Իշխանության քաղաքական կամքը չափազանց կարևոր է, և մենք մեր մասով ամեն ինչ անում ենք, որ այս ընտրությունները լինեն ավելի վստահելի։ Բայց մենք չունենք այն բավարար լծակները, որ կանխենք բոլոր արատավոր երևույթները։ Յուրաքանչյուրը պատասխանատու է իր քայլերի համա․ մարդիկ գնում են քվեարկում այլ կուսակցությունների, հետո մեղադրում Դաշնակցությանը: Երբ կվստահեք, այն ժամանակ կպահանջեք։ Իսկ մանկավարժներին հանգիստ թողեք․․․նրանք արդեն նսեմացված վիճակում են: Մեր նախարարը իրավիճակ է ուզում փոխել, բայց դե ինչ անենք, երբ բոլոր դպրոցների ենթակայությունը նախարարությանը չէ։

- «Ծառուկյան» դաշինքից ձեր հակառակորդն է Սիսիանի ութ տարվա քաղաքապետը, և դուք՝ որպես սիսիանցի, ինչպե՞ս եք գնահատում նրա առաջադրումը:

- Ես ոչ մեկին հակառակորդ չեմ դիտում, մենք մրցակիցներ ենք, ունենք տարբեր հայացքներ, տարբեր նպատակներ և տարբեր մարտավարություն։ Ես հարգում եմ բոլորին, սակայն գնահատականները ժողովուրդն է տալիս։ Ձեր նշած քաղաքապետը Սիսիանի նախկին քաղաքապետն է: Իսկ նոր քաղաքապետը դեռ շատ աշխատանքներ ունի անելու: Սիսիանում կոռեկտ մրցակցություն է ընթանում։ Հուսով եմ, որ ապրիլի 3-ին բոլորս գոհ կլինենք, կշնորհավորենք իրար։ Բայց, չափազանց շատ եմ ցանկանում, որ ժողովուրդը չխաբվի։ Գիտեք, ամենաբարձր բողոքավորները ընտրակաշառք վերցնողներն են, իսկ «ամենաարդարները» ընտրակաշառք տվողները։ Թող իմաստությունը պատի բոլորիս և երբևէ չնվաստացնենք հայ մարդուն։

- Դաշնակցությունը համարվում է այնպիսի ուժ, որն ընտրություններում ունի իր հաստատուն ընտրազանգվածը: Ի՞նչ եք կարծում, այս ընտրություններում ձեզ կհաջողվի՞ պահպանել այդ կայունությունը:

- Մեր կայունությունը մեր գաղափարների, սկզբունքայնության, ավանդույթների, կենսափորձի, համահայկական կառույցի առկայության և անդամների նվիրվածության մեջ է։ Մենք չենք թուլացել, ընդհակառակը՝ արդիականացել ենք, ընդլայնվել և առավել ուժեղացել մեր համոզմունքների մեջ։ Հուսով եմ, որ մենք առավել մեծ արդյունքներ կունենանք և արժանապատիվ տեղ կգրավենք նոր խարհրդարանում։ Ասեմ նաև, որ մենք չենք հանգստանում և մեր ուժերը փորձում ենք հասցնել առավելագույնի: Հանգամանքներ կան, որոնք չենք կարող կառավարել, բայց մեր ընտրազանգվածը ամենագիտակիցն ու ամենակայունն է: Դաշնակցությունը իր թվակազմից քսանապատիկ-երեսունապատիկ անգամ ավել ձայներ է ապահովել, իսկ դա արդեն լուրջ ուժի և նվիրվածության մասին է խոսում։

- Ի՞նչ է առաջարկում Դաշնակցությունն ընտրողին:

- Նոր սկիզբ և արդար Հայաստան։ Մենք ուզում ենք փոխել երկրի կառավարման անարդյունավետ համակարգը, ձևովորել նոր որակի իշխանություն, որը կունենա համապատասխան գիտելիքներ, փորձառություն և կամք՝ ապահովելու Հայաստանի արագ զարգացումը։ Բայց դա միայն ցանկություններ չեն, մենք մեկ տարի է արդեն անում ենք այդ փոփոխությունները և պետք է դրանք դարձնենք անշրջելի՝ հասցնելով իրենց տրամաբանական ավարտին։ Սոցիալական արդարության, հավասար հնարավորությունների, բիզնեսի համար դրական միջավայրի ապահովման հարցերում չափազանց կարևորում ենք պետության դերակատարության մեծացումը․ քաղաքացին պետք է զգա պետության աջակցությունը, այլ ոչ թե ամեն ուր հանդիպի խոչընդոտների։

Արցախյան հարցում կողմնակից ենք հաղթական խաղաղությանը, որի պայմաններում հակամարտությունը կավարտվի մի համաձայնագրով, որով կճանաչվի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Սփյուռքի հարցում մենք անում ենք այն, ինչ անում ենք: Մնացյալի ծրագրերը, հիմնականում, ցանկությունների դաշտից են։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը