30/03/2017 20:43
Բաղդադի հարավում գրանցված պայթյունի հետևանքով 15 զոհ կա
Բաղդադի հարավում գտնվող ոստիկանական անցակետում գրանցված պայթյունի հետևանքով առնվազն 15 զոհ և 45 վիրավոր կա: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը` հղում անելով տեղական իշխանությունների տարածած հաղորդագրությանը, փոխանցում է RussiaToday-ը:
Հաղորդվել է, որ մահապարտ ահաբեկիչը բեզինատար ավտոմեքենայով է տեղաշարժվել, որը պայթուցիկներով լեցուն է եղել: Զոհվածների թվում նաև երեք ոստիկաններ կան:
Ներկայումս որևէ ահաբեկչական խմբավորում դեռևս չի ստանձնել իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը: