30/03/2017 14:48
ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի վարչապետի հետ քննարկել է ԻՊ-ի դեմ պայքարը
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որն այս պահին գտնվում է Անկարայում, հանդիպել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմի հետ և քննարկել «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման և իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլեփնի կազմակերպխության դեմ պայքարին առնչվող հարցեր, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրք վարչապետի աշխատակազմին:
Նրանց հանդիպումը տևել է 40 րոպե, որին մասնակցել է նաև թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն: