30/03/2017 10:33
Թուրքիան հայտարարել է Սիրիայում «Եփրատի վահան» գործողության հաջող ավարտի մասին
Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի իրականացրած «Եփրատի վահան» ռազմական գործողությունն ավարտված է, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Hurriyet-ին:
Այդ մասին հայտնի է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացած ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
Թուրքիան 2016 թվականի օգոստոսի 24-ին Սիրիայի հյուսիսում սկսել է «Եփրատի վահան» ռազմական գործողությունն՝ ԻՊ-ի (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) դեմ: Վերահսկողություն է հաստատվել երկու երկրների սահմանին մոտ գտնվող Ջարաբլուս և Էլ Բաբ քաղաքների նկատմամբ: