30/03/2017 10:44
Իվանկա Թրամփը Սպիտակ տանը կաշխատի առանց աշխատավարձի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան Սպիտակ տանը կաշխատի որպես երկրի ղեկավարի ոչ պաշտոնական խորհրդական՝ անվճար հիմունքներով, հայտնում է ТАСС-ը:
Իվանկան հայտարարել է, որ տեղյակ է նախագահին իր խորհուրդների հետ կապված անհանգստության մասին, և ընդգծել է, որ կհետևի էթիկայի բոլոր կանոններին:
Նա նաև հաղորդել է, որ կհետևի դաշնային աշխատողների համար նախատեսված կանոններին՝ չնայած աշխատավարձ չի ստանալու: