30/03/2017 17:05
Ապրիլի 1-ին բանկային համակարգը բացառապես կսպասարկի նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող գործառնությունները. ԿԲ
2017 թ. ապրիլի 1-ին բանկային համակարգը սպասարկելու է բացառապես ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող գործառնությունները:
Նշենք, որ Կենտրոնական բանկը ապրիլի 1-ը հայտարարել է գործառնական օր։ Որոշումը կայացվել էր ի ապահովումն ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան աշխատանքներն իրականացնելու նպատակով։