30/03/2017 16:56
ԿԸՀ-ի դիմաց «Ելք» դաշինքը պատրաստվում է հանրահավաք անել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց այսօր «Ելք» դաշինքը պատրաստվում է հանրահավաք անել՝ ՀՀԿ-ի մասնակցությունը ապրիլի երկուսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին չեղյալ հայտարարելու պահանջով։
Քիչ առաջ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 19-ին ԿԸՀ հրավիրած նիստում հանձնաժողովը քննարկելու է դաշինքի դիմումը:
«Ելք»-ը դիմել է ԿԸՀ-ին՝ առաջարկելով չեղյալ համարել ՀՀԿ-ի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին:
Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ մինչ հանրահավաքը երթ են անցկացնելու, քայլելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ հասնելով ԿԸՀ շենք: