30/03/2017 19:16
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների գրանցում իրականացնող սարքավորումների վերաբերյալ ուսուցողական տեսահոլովակ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրություններին ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների վերաբերյալ ուսուցողական տեսահոլովակ` սարքավորումները սպասարկող մասնագետների և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների համար:
Տեսահոլովակում մանրամասն կերպով բացատրում են դրանից օգտվելու կանոնները, ներկայացվում են կոդերի օգտագործումը:
«Ստուգման կոդը նույնն է բոլոր տեղամասերի համար՝ 111111»,-ասված է տեսահոլովակում: