30/03/2017 17:54
ՀԱԿ-ը կոչ է անում գրանցվել և վերահսկել ընտրությունները
Հայ Ազգային Կոնգրեսի և քաղաքացիական հասարակության ջանքերով, Հայաստանի իշխանությունների ավելի քան 15 տարվա դիմադրությունից հետո, նոր Ընտրական օրենսգրքում ամրագրվել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրած ընտրական ցուցակները հրապարկելու դրույթը, հայտնում են ՀԱԿ-ից։
«Այժմ կարող ենք ստուգել, թե արդյոք Հայաստանից բացակայող քաղաքացիների ձայնը կեղծվել է ընտրությունների ժամանակ, թե ոչ։ Կոչ ենք անում Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին՝ գրանցվե՛ք սույն համակարգում և համակարգի միջոցով ներմուծեք Ձեր, ինչպես նաև այլ անձանց վերաբերյալ Ձեզ հաստատապես հայտնի հավաստի տվյալները, որպեսզի Ձեր և նրանց քվեն չծառայեցնեն ընտրակեղծիք կատարելու համար», - ասված է ՀԱԿ հայտարարության մեջ։