30/03/2017 18:16
ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը պայքարելու են առաջին և երկրորդ տեղերի համար. Ահարոն Ադիբեկյան
«Հանրապետական» կուսակցության օգտին առաջիկա խորհրդարանական ընտրություններին կքվեարկի ընտրողների 38 տոկոսը, «Ծառուկյան» դաշինքի օգտին՝ հավաքել է մասնակիցների ձայների 33 տոկոսը, ՕՐՕ, Հայկական վերածնունդ, ՀՅԴ, «Ելք» դաշինքների օգտին միասին՝ 24,5 տոկոսը, ՀԱԿ-ՀԺԿ և Ազատ դեմոկրատների օգտին՝ 3,2 տոկոսը, Կոմունիստական կուսակցության օգտին՝ 1,3 տոկոսը։
Լրագրողների հետ հանդիպմանն այս տվյալները ներկայացրեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։
«11 200 ընտրողների շրջանում է իրականացվել հարցումը, որոնցից ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել ընտրողների 60 տոկոսը, կարող է գնան՝ 5 տոկոսը, չի գնալու՝ 4 տոկոսը, հետաքրքված չեն 31 տոկոսը», - ասաց Ահարոն Ադիբեկյանը։