30/03/2017 15:10
Մոլդովայի խորհրդարանը չի վավերացնի ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը
Մոլդովայի խորհրդարանը չի վավերացնի նույնիսկ դիտորդի կարգավիճակով Եվրասիական տնտեսական միությանը Մոլդովայի անդամակցության մասին Քիշնևի և Մոսկվայի համաձայնագիրը: Այս մասին Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի հետ հանդիպումից հետո, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Մեր երկրի ԱԳՆ-ի և խորհրդարանի դիրքորոշմամբ, եթե այդ փաստաթուղթը նույնիսկ ստորագրվի, ապա այն չի վավերացվի: Նախագահը երկրի սեփականատերը չէ, նա համաձայնագրեր ստորագրելու և կնքելու իրավունք ունի, բայց դրանք պետք է խորհրդարանի կողմից վավերացվեն: Փաստաթղթեր ստորագրելիս նախագահը պետք է ներկայացնի երկրի շահերը, այլ ոչ թե միայն իր կարծիքը», - ասել է Ֆիլիպը:
Ապրիլի սկզբին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պետք է ստորագրի դիտորդի կարգավիճակով ԵՏՄ մտնելու համաձայնագիրը: