30/03/2017 20:04
Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ. Պուտին
Ռուսաստանը մտադիր Է գործընկերային հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ, հակառակի վերաբերյալ տեղեկատվությունը սուտ է, հերյուրանքներ ու սադրանքներ: Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ТАСС-ը:
«Միացյալ Նահանգներում հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ СIF-ում շատ են Ռուսաստանի բարեկամները: Ես ցանկանում եմ նրանց ամենից առաջ ասել, որ մենք Միացյալ Նահանգներին ընդունում և վերաբերվում ենք որպես մեծ տերության, որի հետ ցանկանում ենք հաստատել շատ լավ, գործընկերային հարաբերություններ», - ասել Է Ռուսաստանի ղեկավարը՝ Արխանգելսկի միջազգային արկտիկական համաժողովի շրջանակներում պատասխանելով ռուս-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցին:
«Ռուսաստանի վերաբերյալ մնացած ամեն ինչ սուտ է ու հերյուրանք և սադրանքներ», - ընդգծել Է ՌԴ-ի նախագահը:
Պուտինն ասել Է, որ «հակառուսական խաղաթուղթը» որոշակի ուժերի կողմից ԱՄՆ-ում խաղարկվում Է իրենց քաղաքական դիրքերն ամրապնդելու համար:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ սուտը, հերյուրանքներն ու սադրանքներն օգտագործվում են «ամերիկյան ներքաղաքական օրակարգի համար»: