30/03/2017 15:25
Այսօր պաշտպանական քաղաքականություն իրականացնողնեը հետամուտ են անբարեխղճություն գործած պաշտոնյաներին. Ռուստամ Մախմուդյան
Պաշտպանական քաղաքականությունը Վիգեն Սարգսյանի մուտքով և իր ղեկավարությամբ նոր լիցք ու որակ ստացավ, այսօր ուսանողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը:
«Չպիտի փորձենք անտեսել կամ բացասական գնահատական տանք իր նախորդներին, որովհետև յուրաքանչյուրն իր լուման ունեցել է, իր մեծ դերակատարումն ունեցել է ՀՀ բանակի կայացման ու հզորացման գործում», - ասաց պատգամավորության թեկնածուն:
Նա նշեց, որ այս պահին պաշտպանական քաղաքականության առումով որևէ բացասական շեղումներ չի նկատվում:
«ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո կունենամ ավելի մեծ հնարավորություն գնահատելու համար: Դատական համակարգում ներգրավված լինելով մի փոքր հեռու եմ կանգնած եղել ու գործընթացները գնահատում եմ որպես ՀՀ քաղաքացի», - ասաց Ռ. Մախմուդյանն՝ ընդգծելով.
«Բավականին պիտի արժևորենք այն, որ այսօրվա պաշտպանական քաղաքականություն իրականացնողներն իրենց մեջ ուժ են գտել ու փորձում են հետամուտ լինել ու գնահատել անբարեխիղճ և ապօրինի գործողություն կատարող պաշտոնատար այն անձանց գործունեությունը, որոնց պատճառով, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, մենք ունեցել ենք նաև որոշակի առումով մարդկային կորուստներ»: