30/03/2017 19:46
Սիրիայից փախստականների թիվը հակամարտության սկսվելուց ի վեր գերազանցել է հինգ միլիոնը
Սիրիայում քաղաքացիական հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ այդ երկրից Թուրքիա, Լիբանան, Հորդանան, Իրաք և Եգիպտոս փախստականների ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոնը, փոխանցում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությանը:
Գերատեսչության տվյալով՝ այդ թվից միայն 488 հազար սիրիացիներ են տեղավորվել փախստականների համար մասնագիտացված ճամբարներում: Նախկինում ՄԱԿ-ը նշում էր հիշյալ երկրներում 4,8 միլիոն սիրիացի փախստականների մասին: