30/03/2017 13:32
Մինչև չլինեն ծրագրերը և աղբյուրները, ես չեմ հավատա. Սուրեն Կարայանը՝ 15 միլիարդ ներդրման մասին
Տնտեսական զարգաման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր և իրատեսական է համարում 15 միլիարդի ներդրումը, ասաց, որ իրատեսական է համարում այն ծրագրերը, որոնց ֆինանսավորումներն արդեն կան:
«Այն դեպքում է իրատեսական, երբ կա ներդրումային ծրագիր, կա ֆինանսավորող և կա իրականացնող: Այդ երեք հանգամանքերի դեպքում նոր միայն ծրագրերը համարում եմ իրատեսական: Մինչև չլինեն ծրագրերը և աղբյուրները, ես չեմ հավատա», - ասաց Սուրեն Կարայանը և համաձայնեց, թե մեկից երեք տարում այդքան գումար Հայաստանի տնտեսությունը չի կարող մարսել:
Ինչ վերաբերում է վարչապետի նշած 3,2 միլիարդին, նախարարն ասաց. «Այդ 3,2 միլիարդի տակ կան կոնկրետ ծրագրեր, կան կոնկրետ ֆինանսավորման աղբյուրներ»: