30/03/2017 12:15
Ճանապարհներին առկա են անվտանգությանը խոչընդտող կառույցներ և անօրինական ճանապարհային նշաններ. Վարչապետը հանձնարարեց վերացնել բոլոր խնդիրները
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստին հայտնեց, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը իրեն զեկուցել է միջպետական և հանարապետական նշանակության ճանապարհների ներկա վիճակի մասին:
«Ըստ այդ տեղեկատվության, ճանապարհներին առկա են անվտանգությանը խոչընդտող կառույցներ և անօրինական ճանապարհային նշաններ», - ասաց վարչապետը։
Նա Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց ուսումնասիրել բոլոր ճանապարհների փաստացի վիճակը և կառավարություն ներկայացնել ճանապարհների վերականգնման վերաբերյալ առաջարկություն, իսկ մարզպետներին հանձնարարեց ներկայացնել ճանապարհների վերականգնման առաջնահերթությունների մասին տեղեկանք։
Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման նախարարին հանձնարարեց ստուգել ճանապարհների առկա շինությունների օրինականությունը:
Վարչապետը ոստիկանության պետին հանձնարարվեց ստուգել և մեկամսյա ժամկետում ուսումնասիրել միջպետական և հանրապետական ճանապարհների տեղադրված նշաների օրինականությունը և հնարավոր բոլոր խնդիրները վերացնելու վերաբերյալ ներկայացնել առաջարկություն։