30/03/2017 20:25
Վենետիկում 3 ահաբեկիչ է ձերբակալվել, որոնք Իտալիայում ահաբեկչությունների շարք էին նախապատրաստում
Վենետիկի կենտրոնում ոստիկանության հատուկ ստորաբաժանումների իրականացրած գործողության արդյունքում ահաբեկչական խմբավորման 3 անդամ է ձերբակալվել, որոնք ահաբեկչությունների շարք էին պատրաստում Իտալիայի տարածքում: Այդ մասին Twitter-ում հայտնել է Իտալիայի ոստիկանությունը, հայտնում է РИА Новости-ն:
Գործողությունն իրականացվել է Վենետիկի ահաբեկչության դեմ պայքարի վարչության համակարգմամբ:
Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, բոլոր ձերբակալվածները Կոսովոյից են եղել և ունեցել են Իտալիայում կեցության իրավունք: Բացի խմբի երեք ձերբակալված անդամից՝ ձերբակալվել է նաև մեկ անչափահաս: