30/03/2017 12:20
Վիգեն Սարգսյանը հույս ունի, որ խորհրդարանական ընտրություններից հետո կշարունակի զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հույս ունի, որ խորհրդարանական ընտրություններից հետո կշարունակի զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը:
«Հույս ունեմ, որ եթե Հանրապետական կուսակցությանը հաջողվի հաղթանակ տանել, ինձ կվստահեն շարունակել աշխատանքս պաշտպանության նախարարի պաշտոնում» ,- ռուս լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վիգեն Սարգսյանը:
«Շարունակվող բարեփոխումների արդյունքում կհաջողվի իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղղակիորեն ազգում են երկրի պաշտպանունակության, ԶՈւ մարտունակության ու ղեկավարման արդյունավետության վրա», - նշել է Վիգեն Սարգսյանը: