30/03/2017 12:07
Հաշվարկել բոլոր հնարավոր տարբերակները, դրանցից ընտրել լավագույնը. Վարչապետի հանձնարարականը՝ չգազաֆիկացված տարածքների մասին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը չգազաֆիկացված տարածքների ջեռուցման ու այլ խնդիրների լուծման վերաբերյալ հանձնարարական տվեց։
«Բազմիցս հայտարրաել ենք, որ Հայաստանի գազիֆիկացման մակարդակը 94-96 տոկոս է, ինչն աննախադեպ բարձր է, քան՝ կամայական այլ երկրում, որը չունի ներքին էներգառեսուրս», - ասաց վարչապետը։
Կարեն Կարապեյանը նշեց, որ քաղաքացիների հետ հանդիպումներից պարզ է դառնում, որ չգազաֆիկացված տարածքներում առկա են ջեռուցման ու նվազագույն կենցաղային պայմանների ապահովման խնդիրներ։
Վարչապետը ՀՀ մարզպետներին հանձնարարեց համապատասխան համյանքների ղեկավարների հետ համատեղ մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել գազաֆիկացման խնդիրներ ունեցող բոլոր տարածքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։
«ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների ու տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին հանձնարարում եմ, որպես նշյալ խնդրի լուծման տարբերակ, հաշվի առնել ապահովման առաջարկները, մասնավորապես, արևային մարտկոցները, վառարանները և այլ տարբերակները, արդյունքում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել թե՛ մատակարարողի, թե՛ սպառողի համար առավել փոխշահավետ լուծման տարբերակներ», - ասաց Կ. Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ իր նախնական սպասումներով՝ այն տարածնքները, որոնք չունեն գազ, քիչ հավանական է, որ այնտեղ շատ կլինեն բնակավայրեր կամ տեղամասեր, որոնք գազաֆիկացնելը տրամաբանակն է։
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր բնակավայրի ջեռուցման կենցաղային պայմաններն ապահովելու համար պետք է հաշվարկել բոլոր հնարավոր տարբերկաները, դրանցից ընտրել լավագույնը», - ընդգծեց Կարեն Կարապետյանը։