30/03/2017 16:09
Ջերմաստիճանը վաղվանից 5-7 աստիճանով կնվազի. Երևանում և շրջաններում սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում մարտի 31-ի գիշերը, ապրիլի 3-ի ցերեկը, ապրիլի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը մարտի 31-ից ապրիլի 1-ը կնվազի 5-7 աստիճանով, 3-4-ը՝ նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում մարտի 31-ի գիշերը, ապրիլի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: