30/03/2017 11:50
Բազմազավակ ու երիտասարդ ընտանիքներն աջակցություն կստանան. Վարչապետը կոնկրետ հանձնարարական տվեց
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի երկրորդ հանձնարարականը վերաբերում էր բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ու երիտասարդ ընտանիքներին պետական աակցություն տրամադրելուն։
«ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի կողմից կատարվել էին ուսումնասիրություններ անավարտ շենք-շինությունների վերաբեյալ ու ներկայացվել էին դրանք ավարտին հասցնելու վերաբեյալ լուծումներ», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ իրենց կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել խնդիրներ՝ մարզերում բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների վերաբերյալ։
«Առկա են բողքներ նաև մարզերում բնակվող երիտասարդ ընտանքիների կողմից՝ բնակարան ձեռք բերելու ֆինանսական բեռի վերաբերյալ», - նշեց Կ. Կարապետյանը։
Նա ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին հանձնարարեց երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել արդեն իսկ ուսումնասիրված մարզեում տեղակայված անավարտ շինությունների ավարտին հասցնելու հստակ իրատեսական ժամանակացույց, ու այդ շենքերում բազմազավակ ընտանիքներին բնակարան ձեռք բերելու սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ առաջարկություն։
Կարեն Կարապետյանը ՀՀ բոլոր մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքների վերաբեյալ տվյլաներ։
«ՀՀ ֆինանսների ու տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում համատեղ քննարկել ու գնահատելով ռսիկերը՝ կառավարության աշխատակազմ ներկայացնել կարծիք՝ եկամտային հարկի մասին օրենքով նախատեսված պետության կողմից բնակարանի ձեռք բերման հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսների մարման մեխանիզմները ՀՀ մարզերում հաշվառված ու փաստացի բնակվող երիտասարդ ընտանիքներին մարզերում բնակարանի ձեռք բերման հնարավորության վերաբերյալ», - ընդգծեց վարչապետը։
Կարեն Կարապետյանի հանձնարարակնից հետո Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խնդրեց, որ այդ հանձնարարականի մեջ պաշտպանության նախարարությանն էլ ավելացնել։
«Որովհետև տվյալ ծրագիրը, որի մասին խոսում էինք, ուղիղ կապ ունի առաջնագծում ծառայաությունն ավելի գրավիչ դարձնելու հետ, շաղկապենք իրար հետ», - ասաց Վիգեն Սարգսյանը։