30/03/2017 14:33
Թրամփի միգրացիոն արգելքն անորոշ ժամկետով արգելափակվել է
Հավայիի դաշնային դատարանը, որն արգելափակել էր մի շարք մահմեդական երկրներից միգրանտների համար մուտքի արգելքի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, անորոշ ժամկետով երկարացրել է իր վճռի գործողությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատավոր Դերիք Ուոթսոնի վճիռը նշանակում է, որ Թրամփի հրամանագիրը չի կիրառվի առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չեն քննվել հրամանագրի լիակատար չեղարկման հայցերը: Դատական վճռի հիմնավորումը գործնականում չի փոխվել այն պահից ի վեր, երբ հրամանագրի գործողությունն առաջին անգամ դադարեցվեց հենց նույն դատարանի կողմից. դատավորի կարծիքով՝ 90-ից մինչև 98 տոկոս մահմեդական բնակչությամբ երկրների քաղաքացիների մուտքի արգելքը հավասարազոր է կրոնական հատկանիշով խտրականությանը:
Բացի վեց մահմեդական երկրների քաղաքացիների համար մուտքի 90-օրյա արգելքից, Թրամփի հրամանագիրը պատվիրում է 120 օրով դադարեցնել փախստականների օգնության ֆեդերալ ծրագրի գործողությունը: