30/03/2017 20:00
ՀՀ ֆինանսների նախարարն ու Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությունը քննարկել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը
Մարտի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր Երկարաձգվող վարկային գործիքի վերջնական ամփոփիչ վերանայումը:
Կողմերը քննարկել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, մասնավորապես, պետական պարտքի կայունությանն առնչվող հարցերը, որոնք ուղղորդում են պարտքի մակարդակի կայունությունն ու տնտեսական աճի ապահովումը: