03/04/2017 15:12
Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Կրեմլի պաշտոնական կայքին:
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ նշանակալից հոբելյանի՝ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Անցած տարիների ընթացքում մենք կարողացել ենք հայ-ռուսական հարաբերությունները դուրս բերել միութենական համագործակցության մակարդակի», - ասվում է պաշտոնական շնորհվորական ուղերձում:
Պուտինը նաև նշել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկ զարգացումը, համատեղ լայնածավալ նախագծերի իրագործումը և Մոսկվայում վերջին բանակցություններում գրանցված հաջողությունները: