Զգում էի՝ մի օր թուրքին հանդիպելու էի ու «մի քանի բան ասեի». մեկ տարի առաջ այս օրը Շուլի Հակոբյանը ոչնչացրեց հակառակորդի 3 տանկ

04/04/2017 14:50

Զգում էի՝ մի օր թուրքին հանդիպելու էի ու «մի քանի բան ասեի». մեկ տարի առաջ այս օրը Շուլի Հակոբյանը ոչնչացրեց հակառակորդի 3 տանկ


Երբ կողքիդ հերոսներ են ապրում, հպարտանում ես, առավել ամրանում ու հավատում՝ քո այսօրն ու վաղը պաշտպանված է: 2016 թվականի ապրիլյան պատերազմն՝ ապացույց՝ հայ զինվորը երբեք չի փախչում, տոկուն է, խիզախ. նա 19-20 տարեկան է, բայց կարող է գերազանցել 40-ի շեմը հատած հակառակորդին: Պատճառը ոչ միայն գենն է, այլ նաև նպատակը. մենք պաշտպանում ենք այն, ինչ մերն է:

Դեռ 21-ը չբոլորած Շուլի Հակոբյանին այսօր բոլորը գիտեն: Գյումրեցի հենց այս երիտասարդն է, որ ուղիղ մեկ տաի առաջ՝ 2016 թվականի ապրիլի 4-ին կես ժամվա ընթացքում թշնամու 3 տանկ խոցեց:

Մատաղիսում ծառայող երիտասարդը 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եղել է մարտկոցի հերթապահ: Լուսաբացին՝ ժամը 4։00-5։00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է զորքին տագնապով արթնացնելու և տարհանելու հրաման, որից հետո էլ զորքը տեղափոխվել է թաքստոց: Այնուհետև ստորաբաժանումները ստանում են մարտական հրաման՝ տագնապով բարձրանալ մարտական դիրքեր։ Հակատանկային մարտկոցի կազմում Շուլին բարձրանում է Թալիշ գյուղ, որտեղ էլ տղաները հասկանում են՝ ադրբեջանական կողմն անցել է լայնածավալ հարձակման…

20-ամյա հերոսն այսօր Երևանում վարձով է բնակվում, սովորում է Երևանի պետական համալսարանում, զուգահեռ, ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկով՝ աշխատում է Պաշտպանության նախարարությունում:

«Ոչինչ չունիմ ասելու՝ կալենդարով մի տարի է անցել, բայց զգացողություններս չեն փոխվել, բառերով չեմ կարող նկարագրել, մեջիցս դուրս հանել: 2016-ի ապրիլը բոլորիս, առավել ևս մեր (նկատի ունի պատերազմին մասնակցած տղաների՝ հեղ.) ներաշխարհում շատ բան է փոխել», - Aysor.am-ի հետ զրույցում դժվարությամբ նշեց նա:

Ի՞նչ է տալիս ու ի՞նչ տանում մեզանից պատերազմը, ի՞նչ դասեր ենք քաղում բոլոր ժամանակների այդ չարիքից ու ինչպե՞ս պետք է սփոփենք մեզ այդ ամենից հետո՝ դժվար է ասել: Մեկ բան ակնհայտ է. պատերազմի ժամանակ հերոսներ են ծնվում, որոնց մի մասը շարունակում են ֆիզիկապես մեր կողքին մնալ, մի մասն էլ՝ հերոսանալով գնալ: 

«Եթե զուտ մարդկային արժեքներով նայենք, պատերազմը հեչ բան չի տա, միայն կտանի: Բայց դե դասեր էլ կուդա ոչ միայն սահմանին կանգնածներին, այլև սովորական քաղաքացիներին: Բոլորի մեջ էլ ինչ-որ մի բան փոխվել է: Կզարմանամ, եթե հայ մարդ տեսնիմ, ում մեջ այսքանից հետո ոչ մի բան չլինի փոխված: Ընդհանրապես, և՛ պարտված պատերազմն է դաս տալիս, և՛ հաղթանակած», - նկատեց ավագ սերժանտը:

Փոխվել են այսօր նրա երազանքները, այլ որակ ստացել նպատակներն ու արարքները: Ընտանիք կազմելու մասին մտածում է, բայց թե երբ՝ ժամանակը ցույց կտա: Գուցե, երբ այն միակը գա:

«Չկա այդ միակը, դեռ չեմ էլ հասկացել՝ էդ միակն ինչ կնշանակե: Ընտանիք կազմելու մասին մտածում եմ, ամուսնանալ պետք է: Դեռ չգիտեմ՝ քանի տարեկանում, բայց դե 100 տոկոս պետք է ամուսանանք: Պիտի ազգը շատանա՞, թե՞ չէ: Սաղին մենք ենք ասում այդ մասին, բայց դե մենք էլ պետք է գործանականորեն ցույց տանք, օրինակ լինենք», - կեսկատակ-կեսլուրջ անկեղծացավ մեր զրուցակիցը:

Մինչ զորակոչվելը, բոլոր պատանիների պես Շուլին էլ ունեցել է հերոս-նախատիպեր, բայց հիմա չի սիրում, երբ իրեն հերոս են անվանում: Նրա հերոսները ֆիզիկապես բացակա են:

«Ինձ համար հերոս են եղել այն մարդիկ, ովքեր այսօր չկան, բայց մեծ ներդրում ունեն մեր պետականության, անկախության, բանակի կազմավորման հիմքում: Հերոս ասելով՝ մենք միշտ պատկերացրել ենք, որ նա չկա, ֆիզիկապես բացակա է: Չեմ հիշում, որ 90-ականներին կռված ու հետագայում մեր կողքին ապրողներին հերոս ասենք: Չգիտեմ, հիմի ինչ փոխվավ էս մեր ժողովրդի մեջ, որ մեզ անընդհատ հերոս կըսեն: Ես ընձի հերոս չեմ համարե, հերոսն էն տղերքն են, ովքեր ամեն ինչ տվել են, իրենց կյանքը չեն խնայել ու այսօր չկան: Նրանք ընկան մարտի դաշտում՝ քաջի մահով, որպեսզի մենք ապրենք… Այ, ինձ համար հերոսական 90-ականներն ասոցացվել են Մոնթեի հետ, հետագայում, երբ դպրոցում պատմություն սերտեցինք՝ ինձ համար հերոս դարձան Վազգեն Ա. կաթողիկոսը, Թաթուլ Կրպեյանը, Լեոնիդ Ազգալդյանն ու մյուսները… Իսկ ավելի վաղ տարիքում Գևորգ Չաուշին եմ համակրել, նա է իմ հերոսն էղել: Չեմ հիշե, որ փոքր ժամանակ կրնայի Անդրանիկ Օզանյանից խոսալ, կամ՝ Մարշալ Բաղրամյանից»,-խոստովանեց նա:

Ղարսեցու ու մշեցու հետնորդը դեռ մանկուց հիմնավորված կերպով թուրքին չի սիրել: Զգում էր՝ մի օր հանդիպելու է ու «մի քանի բան ասի»… Երբ հարցրեցի, թե տեղյա՞կ է՝ ինչպես են ջարդերի ժամանակ Արևմտյան Հայաստանից փախել իր նախնիները, ծիծաղելով ասաց.

«Այ ցավդ տանիմ, մեր պապերը փախնող չեն էղել, փախցնող են էղել: Նրանք թուրք խեղդող են եղել: Պապս Ղոնաղրան գյուղից է եղել (ներկայիս Շիրակ գյուղը՝ հեղ.): Ղոնաղրան թուրքերենից թարգմանաբար նշանակում է հյուր խեղդող… Եղեռնը հո մեկից չի՞ եղել, ամեն ինչ կամաց-կամաց է սկսվել… Մինչև 1915 թվականի ջարդերը թուրքերն իրենց զորքով մոտեցել են էս գյուղին ու որոշել են մի քիչ հանգստանալ: Գյուղի հարսներից մեկը լսել է, որ էսոնք կխոսեն, որ գիշերը գյուղին պիտի «լռեցնեն»: Հարսն էտ մասին կըսե գյուղի մեծերին, պապիս պապն էլ իր ախպերների ու ընկերների հետ գիշերով էտ զորքի հարցերը կլուծեն. կխեղդեն քնած տեղը: Ով դրանց զորքից սաղ է մնացել, վազելով փախել է ու սաղ ճամփին ճվացել՝«ղոնաղրան, ղոնաղրան», էդպես էլ էտ գյուղի անունը Ղոնաղրան է մնացել: Էնպես որ, մենք քո ասած փախնողը չենք: Դե, ես էլ չխեղդեցի, զարգեցի, ինչ էնեմ»:

Այս տարվա ապրիլի 1-ին Շուլի Հակոբյանը հայրենի Գյումրիում էր՝ ծնողների ու հարազատների կողքին:

«Ճիշտն ասած՝ շաբաթ-կիրակի էր, ու գնալս զուգադիպեց… (Մտածում է) էդ գործողություններն ամսի 2-ին էին սկսվել, բայց ես գրաֆիկորեն չեմ պատկերացնե այդ ամեն ինչը: Ես միշտ էլ կերթամ Եռաբլուր, կերթամ մեր տղերքի գերեզմաններին, նաև էստեղի՝ Գյումրիի 7 զոհերի գերեզմաններին: Եռաբլուրում մի քանի օր առաջ եմ եղել: Մենք միշտ էլ գնալու ենք տղերքին այցելության՝ անկախ օրից ու ժամից», - նկատեց նա:

Գյումրեցուն հատուկ հումորն ու սրամտությունը օգնում է երբեմն կյանքին թեթև նայել, անգամ կռվի ժամանակ է օգնության հասել: Հիշում է՝ ապրիլի 2-ի առավոտյան մեքենաները Թալիշից իջնում էին Մատաղիս, իրենք էլ չգիտեին, որ կռիվ է սկսվել: Նայել է, թեքվել դեպի տղաներն ու ասել՝ արա, Թալիշ էլ վերջը պրոպկա էղավ:  

Պատերազմի թոհուբոհով անցած երիտասարդը խոստովանեց՝ սկզբում դժվար էր քաղաքացիական կյանքով ապրել, թեթև շփվել, բայց հիմա քիչ թե շատ համակերպվել է այս իրականությանը: Կարևորը՝ մարտական ընկերներից շատերը կողքին են:

«Տղաների հետ կապը պահպանում ենք: Կհանդիպինք, մեկ-մեկ էնպես կեղնի, որ երևի էդքանս իրար կհասկանանք ավելի լավ, քան, օրինակ, մանկության ընկերը: Մարտական ընկերը մի ուրիշ հասկացողություն է: Աստված ոչ անե, ով հիմա չունի՝ հետո հասկանա՝ մարտական ընկերն ինչ է, բայց մե կողմից էլ շատ մեծ հարստություն է», - նշեց ավագ սերժանտը:

Բոլոր զինվորներին՝ անհանգիստ սահմանից մինչ Սովետաշենի զորամասում հանգիստ ծառայող զինվորին Շուլի Հակոբյանը մեկ բան է ասում:

«Ինչքան հայ զինվոր կա, ես իրանց ցավը տանիմ: Աստված ձեզ հետ: Այսօր խրամատում մարտական հերթապահություն իրականացնող ապրիլ տեսած տղերք էլ կան: Բոլորին ցանկանում եմ առողջություն և խաղաղություն, մնացած ամեն բառ ավելորդ կհամարեմ: Մեր խոսքը չէ, որ պետք է իրենց հասնի, իրենց հրամանատարներն իրենց կողքին են: Մենք էլ ենք իրենց պես նորակոչիկ, շարքային եղել, էնտեղ ենք սովորել, տեսել, զգացել ու լսել: Եթե պետքը գա, ոչ թե կփոխանցենք մեր իմացածը, այլ խրամատում՝ իրենց կողքին կլինենք», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց մերօրյա հերոս Շուլի Հակոբյանը:

Շուլի Հակոբյանը ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: 2016 թվականի սեպտեմբերի 21-ին էլ դարձել է «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակի հայաստանյան հաղթողը:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը Այսօր, 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով Այսօր, 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Այսօր, 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Այսօր, 13:45 Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Այսօր, 13:41 «Տղավարի հելեք կանգնեք. կուսակցական խաղեր չտալ». Գեղարքունիքում պայքարի են դուրս եկել (Տեսանյութ) Այսօր, 13:37 Կիրանցում դասադուլ է Այսօր, 13:35 «Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ժամանակն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծեք նոր ճանապարհային քարտեզ»․ Էրդողանը՝ ՀՀ-ին Այսօր, 13:28 Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին հայկական երկու հանրապետությունները. Դանիելյան Այսօր, 13:19 Սա քո համար է հող, իսկ մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչը՝ Փաշինյանին Այսօր, 13:15 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու Այսօր, 13:11 Չգիտենք, թե ինչ պայմաններում են ապրում գերեվարված անձինք. Կարմիր խաչից ստացված տեղեկություններն անբավարար են. Ստեփանյան Այսօր, 13:06 Փակել են Երևան-Սևան մայրուղին (Տեսանյութ) Այսօր, 13:01 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Այսօր, 12:58 Հրդեհ՝ Հրազդանի կիրճում. այրվել է երկու վագոն-տնակ Այսօր, 12:52 «Եթե մենք ունենք անելիք ու ասելիք՝ միայն հաղթանակի մասին է. մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ». Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է Այսօր, 12:45 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան (ArmLur)․ Տեսանյութ Այսօր, 12:29 Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Այսօր, 12:18 Պայքար է պետք ու վերջ. Նոյեմբերյանցի Այսօր, 12:13 Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման վերաբերյալ Այսօր, 12:09 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին Այսօր, 12:05 Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (Տեսանյութ) Այսօր, 12:00 ՀՀ-ի կողմից միակողմանի զիջում է․ Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Այսօր, 11:53 Հայաստանից ո՞ր ընկերությունների կաթնամթերքն է Ռոսսելխոզնադզորը թույլատրել մատակարարել ՌԴ Այսօր, 11:49 Ալեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը Այսօր, 11:47 ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր Այսօր, 11:45 Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների Այսօր, 11:41 Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյանին Այսօր, 11:38 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. ՀՀ կառավարություն Այսօր, 11:35 Մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան Այսօր, 11:31 Ոստիկանության պարեկային ծառայողների վերապատրաստման անհրաժեշտություն կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:27 Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ Այսօր, 11:18 Եկեղեցին է, որ թույլ չի տալիս վերջնականապես վերածվենք անասունի, այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:16 Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը Այսօր, 11:11 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը Այսօր, 11:08 ՄԻՊ-ը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ Այսօր, 11:06 Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները Այսօր, 11:05 Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի Այսօր, 11:03 Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան Այսօր, 10:59 Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ Այսօր, 10:54 Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 10:51 Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնացել է. ինչպես է անցել հարսանեկան արարողությունը (Տեսանյութ, Lուսանկարներ) Այսօր, 10:48 Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Այսօր, 10:46 Հայաստանին պարտադրելու են, որ բանակ չունենա. կարծում եմ՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը կստորագրվի այս ամառ. Արշակ Կարապետյան (Տեսանյութ) Այսօր, 10:43 «Փաշինյանն ասաց՝ հանուն խաղաղության է հանձնում». կիրանցի վարչական ղեկավարը հրաժարական չի տալիս (Հրապարակ) Այսօր, 10:39 Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այսօր, 10:37 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելել են․ «Զվարթնոց»-ում հացադուլ է հայտարարել Այսօր, 10:33 Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Այսօր, 10:31 Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն Այսօր, 10:29 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:27 «Չեմ վախենում քրեական գործերից կամ կալանավորվելուց». Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին հրավիրել են զինվորական քննաչական վարչություն Այսօր, 10:23 Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:19 «Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է Այսօր, 10:12 «Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց Այսօր, 10:10 «Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» Այսօր, 10:07 «Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել Այսօր, 10:05 Կիրանցի համայնքապետը որոշել է հրաժարական տալ․ ArmeniaSputnik Այսօր, 10:02 «Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա Այսօր, 10:00 «Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին Այսօր, 09:49 «Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ Այսօր, 09:47 «Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործով Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Հենց իշխանությունների նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ 22/04/2024 23:39 Մանկական աճուկային ճողվածք. Ինչպես է արտահայտվում 22/04/2024 23:30 «Ռուսաստանը և Ադրբեջանը Հայաստանի դեմ հիբրիդային հարձակում իրականացրին՝ կապված ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ»․ Ալեն Սիմոնյան 22/04/2024 23:21 Լոռու մարզի լեռնատափաստանային ու անտառային գոտիներում մոխրագույն կռունկների բոլոր բնադրավայրերն անհետացել են 22/04/2024 23:10 «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյանը՝ Տավուշի տարածքում գտնվող գյուղերում ադրբեջանցիներին բնակեցնելու մասին 22/04/2024 22:59 «Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար»․ Նիկոլ Փաշինյան 22/04/2024 22:48 «Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ Փաշինյան 22/04/2024 22:32 Բոլորն են իրենց արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում, այս նոր թրենդից Հայաստանը դուրս գալ չի կարող․ Փաշինյան 22/04/2024 22:14 Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը 22/04/2024 22:00 Տավուշի համայնքապետերը Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գնացել են հանդիպման՝ Նիկոլ Փաշինյանի հետ 22/04/2024 21:51 Որքան է սիգի թույլատրելի որսաչափը 2024 թվականի գարուն-ամառ ժամանակահատվածում 22/04/2024 21:34 «Հարևանների հետ խաղաղ ապրելու ձևը Դուք գտաք»․ Խաչատուրյանը՝ Փաշինյանին 22/04/2024 21:20 Ռուսաստանի տնտեսությունում մոտ ապագայում լուրջ կառուցվածքային փոփոխություններ կլինեն․ ՌԴ նախագահի օգնական 22/04/2024 21:07 Կոմեդոններ․ Ինչու են առաջանում 22/04/2024 20:53 ԼՂ-ից դուրս եկած ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող մնալ Հայաստանում․ Արմեն Գրիգորյան 22/04/2024 20:35 Հրդեհ Նուբարաշենում՝ բնակելի տանը․ հրշեջ-փրկարարների 4 մարտական հաշվարկ է ներգրավվել կրակի մարմանը 22/04/2024 20:20 Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան 22/04/2024 20:05 ՊՆ-ն Տավուշում ականազերծման և պայթեցումների մասին է հայտնում․ րոպեներ անց կմեկնարկեն 22/04/2024 19:58 Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news 22/04/2024 19:42 Մեր դոկտրինները չեն վերանայվել․ Իրանի ԱԳՆ 22/04/2024 19:29 Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի կողմից Ադրբեջանի՝ 1991 թվականի սահմանների ճանաչման հետևանքն է․ Պեսկով 22/04/2024 19:19 «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը 22/04/2024 19:07 Միրզոյանը Կլաարի հետ ՀՀ-ԵՄ հարաբերություններն է քննարկել 22/04/2024 18:53 Լևոն Տեր-Պետրոսյանը բուժկենտրոնում հետազոտության էր 22/04/2024 18:41 Ակնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում և հավանաբար հայերեն «Խրամ» տեղանվան աղճատման հետևանք է․ Ոսկանյան 22/04/2024 18:33 25-ամյա երիտասարդը օտարերկրացուց պայուսակ է գողացել, խանութից էլ՝ ալկոհոլային խմիչքներ 22/04/2024 18:19 «Դեմ ենք Փաշինյանի ռեպրեսիաներին՝ ազատ կամարտահայտման նկատմամբ»․ ԵՄ գրասենյակի մոտ ակցիա էր (Տեսանյութ) 22/04/2024 18:06 Իշխանություններն ու նրանց ձայնակցողները արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու և Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության պաշտպանության մտահոգությամբ 22/04/2024 17:52 Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին Սաուդյան Արաբիա է գործուղել 22/04/2024 17:38 Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ սահմանազատման գործընթացն է քննարկել 22/04/2024 17:30 Մհեր Գրիգորյանի գրասենյակից խոստացել են Ոսկեպարի եկեղեցին Ադրբեջանին չհանձնել 22/04/2024 17:14 Զգուշացնում ենք Նիկոլ Փաշինյանին՝ առանց հանրաքվեի ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքի փոփոխությունը առանձնապես ծանր հանցագործություն է՝ պատժվող ընդհուպ ցմահ ազատազրկմամբ 22/04/2024 17:06 Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի․ Գեղամ Մանուկյան 22/04/2024 17:02 Պուտինն Ալիևի հետ հանդիպման ժամանակ «շատ զգայուն» է որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում 22/04/2024 16:51 Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը 22/04/2024 16:49 Երևանում մորը սպանելուց հետո որդին ինքնասպան է եղել