05/04/2017 13:00
ԲՀԿ-ն կարող է խորհրդարանում ընդդիմության դերը տանել. Արմեն Մարտիրոսյան (Տեսանյութ)
Նոր ձևավորված խորհրդարանում ընդդիմության դերը կարող է տանել «Ծառուկյան» դաշինքը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։
«Այս պահին իրապես ժողովրդի շահի պաշտպանություն տեսնում եմ ԲՀԿ-ում, այդ դաշինքում, թեև որոշ մտավախություններ ունեմ, որ իշխանությունները կքանդեն այդ դաշինքը», - հայտարարեց Մարտիրոսյանը։
Նշենք, որ միակ ընդդիմություն լինելու մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր նաև ԵԼՔ դաշինքը։