13/04/2017 14:04
Քրեական օրենսգրքում անհրաժեշտ է հրատապ փոփոխություններ կատարել. Արման Թաթոյան
ՀՀ-ում ազատությունից զրկված անձի իրավունքները պաշտպանելու խնդիր կա, լրագրողների հետ զրույցում, ամփոփելով տարին, ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նրա խոսքով` հաճախ անձը հրավիրվում է ոստիկանություն առանց բավարար հիմքերի. «Նախորդ տարվա պրակտիկան ցույց է տալիս, որ ազատությունից զրկվելու հիքմերի մասին չկա տեղեկատվություն: Դրանց համար հաճախ հիմք են լինում մամուլում եղած տեղեկությունները»:
Թաթոյանը կարևորեց նաև փաստաբանների աշխատանքի ազատությունը, որի համար ևս հաճախ անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվում: Մասնավորապես, ՄԻՊ-ն անդրադարձավ այն դեպքերին, երբ փաստաբանները ենթարկվում են խուզարկության: Նրա խոսքով` քրեական օրենսգրքում պիտի փոփոխություններ կատարվեն:
Նա ասաց, որ ՀՀ-ում կալանքների բավարարման բավականին բարձր շեմ է գործում: Թաթոյանն ընդգծեց, որ Քրեական օրենսգրքում անհրաժեշտ է հրատապ փոփոխություններ կատարել, մասնավորապես, պետք է այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվել:
ՄԻՊ-ն անդրադարձավ նաև վկաների իրավունքների ոտնահարմանը՝ նշելով, որ այս հարցով դիմել է Սահմանադրական դատարան:
«Բարձր եմ գնահատում մեր համագործակցությունը Սահմանադրական դատարանի հետ: ՄԻՊ-ը խնդրել է, որպեսզի ՍԴ-ն մարդու իրավունքներին վերաբերող դիմումները նաև ՄԻՊ ուղարկի, որն էլ կորոշի միջամտել դեպքին, թե՝ ոչ», - ընդգծեց նա: