13/04/2017 12:34
Ընտրակաշառքի մասին ավելի քան 100 հրապարակում ուղարկվել է քրեական հետապնդման մարմիններին. ՄԻՊ
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՄԻՊ-ն ուսումնասիրել է ընտրակաշառքի վերաբերյալ 1000 հրապարակում, որոնցից ավելի քան 100 հրապարակում ուղարկվել է քրեական հետապնդման մարմիններին, լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նրա խոսքով, քրեական հետապնդման մարմիններին են ուղարկվել նաև լրագրողների աշխատանքները խոչընդոտելու դեպքերը:
«Ուշադրության կենտրոնում էինք պահում հատկապես լրագրողների և դիտորդների աշխատանքները: Ահազանգերը զգալիորեն ցածր էին, քան հանրաքվեի ժամանակ: Դրանցից 17-ը տեղում արագ լուծում է ստացել: ԿԸՀ-ի հետ էլ ենք կապի մեջ եղել: 5 դեպքով հաշմանդամություն ունեցող մարդկանց մասով կային բողոքներ, քանի որ պայմանները բավարար չէին և ԿԸՀ հետ քննարկման արդյունքում հանձարարական էր իջեցվել հանձնաժողովին՝ պատշաճ աջակցություն ցուցաբերել այդ անձանց», - նշեց նա: