14/04/2017 17:27
«Վերլուծաբաններին» կոչ ենք անում վերադառնալ իրատեսության դաշտ. Աշոտ Ահարոնյանը՝ «ՍԱՍ»-ի ձայնագրությունը ոստիկանությանը վերագրելու մասին
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն անդրադարձել է «ՍԱՍ»-ում նախընտրական հավաքի ձայնագրությունը ոստիկանությանը վերագրելու մասին լուրերին։
«Համացանցի որոշ օգտատերեր, նաև որոշ լրատվամիջոցներ վերլուծություններ են անում ԱԺ ընտրություններին վերաբերող ինչ-որ ձայնագրությունների շուրջ՝ փորձելով դրանք վերագրել ոստիկանությանը: Այդ «վերլուծությունները» մեր հետաքրքրությանը չէին արժանանա, եթե հերթական անգամ դրանք ոստիկանությանն ու ոստիկանության պետին առնչելու փորձ չարվեր:
Հետաքրքրություն շարժելուն միտված այս հնարքը իր հետևողականությամբ արդեն սկսում է սահմանակցել կանխակալությանն ու սադրանքին: Ուստի «վերլուծաբաններին» կոչ ենք անում վերադառնալ իրատեսության դաշտ», - Facebook-յան իր էջում գրել է Ա. Ահարոնյանը։