14/04/2017 12:16
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ՍԴ ներկայացվող նյութերի մեջ կներառվի նաև «ՍԱՍ»-ի Արտակի հետ կապված ձայնագրության փաստը. Արամ Մանուկյան
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու նյութերի մեջ ներառվելու է նաև Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակ) համար հավաքվող ձայների վերաբերյալ ձայնագրությունը:
«Երեկվա ցնցող նյութում սպառնալիքները ակնհայտ են, և դա ընդամենը մեկ դեպքն է, որովհետև նման դեպքեր տեղի են ունեցել ամենուրեք», - խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Դիտարկմանը, թե հնարավոր է, որ Արտակ Սարգսյանի դեմ հրապարակված նյութերը արվել են այլ ռեյտինգային թեկնածուների կողմից, Ա.Մանուկյանը նշեց.
«Ես չգիտեմ, թե ովքեր են այդ նյութերը դրել, ովքեր են կազմակերպել: Հնարավոր չի, որ մի ամբողջ ազգի ծնկի բերել, այնպես, որ մեկը չըմբոստանա, մեկը չհանի ձայնագրի: Իշխանությունն է արել, թե ով, չգիտեմ, բայց որ իշխանության ներսում էլ գզվռտոց է գնում, ասում են, որ շատ ձայն հավաքածներ կարող են դիմում գրել ու դուրս գալ, փաստ է: Դիմումները սկզբից են վերցրել: Արժանի են, թող իրար ուտեն, թող կրծեն, որովհետև իրենց պայքարն արդար չի, ժողովրդի համար չի: Այս միլիարդները, որ ծախսել են, ժողովրդի քթից բերելու են», - հայտարարեց Ա.Մանուկյանը:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ Սահամանդրական դատարանն «ի վերջո, անելու է այն, ինչ կթելադրեն»: