14/04/2017 11:29
ՀԱԿ-ի շահերը Սահմանադրական դատարանում պաշտպանելու համար փաստաբանը ԱՄՆ-ից կվերադառնա Հայաստան
Այսօր ժամը 16:00-ին ՀԱԿ-ը կբողոքարկի խորհրդարանի ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«ՍԴ երեք բլոկով ենք դիմել՝ վարչական ռեսուրի կիրառում, որը երբեք այսքան չէր եղել: Դրան ներգրավվել են բոլոր պետական հիմնարկները, 144 դպրոցների տնօրենները: Երկրորդը՝ ընտրակաշառքի բլոկն է, իսկ երրորդը`վերահսկողության մեխանիզմները: Միայն 150 տեղամասում վերահսկողության 500 դեպք ենք արձանագրել», - նշեց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, լրագրողների հանդեպ բռնությունները ևս տեղ են գտել բողոքում:
Ա.Մանուկյանը հավելեց, որ ՀԱԿ փաստաբանները կլինեն Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը, որը վաղը Միացյալ Նահանգներից կժամանի` ՀԱԿ-ի շահերը ՍԴ-ում պաշտպանելու նպատակով: