14/04/2017 14:36
Ոչ մի փաստարկ Արամ Մանուկյանը Սահմանադրական դատարանում չի կարող բերել. Հակոբ Հակոբյան
ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը թերահավատորեն է մոտենում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ՍԴ ներկայացվելիք դիմումին:
«Ոչ մի փաստարկ Արամ Մանուկյանը Սահմանադրական դատարանում չի կարող բերել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա՝ մեկնաբանելով ԱԺ ճեպազրույցների ժամանակ Արամ Մանուկյանի հայտարարությունն այն մասին, որ ՍԴ դիմումի մեջ ներկայացված են քվեարկության ուղղորդման մի շարք դեպքեր:
«Ես ինքս մասնակից եմ եղել, տեսել եմ ու հասկացել ժողովրդի ընտրության մտածողությունը», - ընդգծեց նա:
Խոսելով նորընտիր խորհրդարանի մասին՝ Հակոբ Հակոբյանը նշեց, որ դրան արդեն իսկ գնահատական է տվել ժողովուրդն իր քվեով. «Ոչ մի խախտում չի եղել: Ընտրությունները մաքուր են անցել»:
Հոնգրես-ՀԺԿ դաշինքը Սահմանադրական դատարան կդիմի այսօր ժամը 16:00-ի սահմաններում: