Տղաների հետ հենց առաջին օրվանից պայման ենք կապում՝ տղավարի միմյանց հետ աշխատելո՞ւ ենք, թե՞ չէ. Բժիշկ Մկրտիչ Գինոսյանը՝ ապրիլյան պատերազմից հետո դժվարությունների մասին

14/04/2017 20:05

Տղաների հետ հենց առաջին օրվանից պայման ենք կապում՝ տղավարի միմյանց հետ աշխատելո՞ւ ենք, թե՞ չէ. Բժիշկ Մկրտիչ Գինոսյանը՝ ապրիլյան պատերազմից հետո դժվարությունների մասին


Ասում են՝ ցանկացած խնդրի դեպքում առավել դժվար է կազդուրվել հոգեբանորեն, քան՝ ֆիզիկապես: Իզուր չի այն խոսքը, որ լավ բժիշկը նախ լավ հոգեբան է: Նախորդ տարվա ապրիլյան պատերազմի մասնակից, ստորին վերջույթների լուրջ վիրավորումներ ստացած, պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող մեր հերոսները ապաքինման մասին խոսելիս պարտադիր նշում են «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնի օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի անունը, ով տղաների կողքին է եղել առաջին իսկ օրերից:

«Ապրիլյան պատերազմի օրերին, իմանալով, որ 3-4 վիրավոր տղա ունենք, շտապեցինք իրենց մոտ: Կողք-կողքի պալատներում պառկած էին: Սպասում էինք՝ ապաքինվեն, հարմար պրոթեզներ պատրաստենք: Ապրիլի 8-ին էլ Զինվորական բժիշկների ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը զանգահարեց և խնդրեց միասին տեսակցության գնալ տղաներին», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց օրթոպեդ-ինժեները:

Դեռ Մկրտիչ Գինոսյանից առաջ ապրիլյան պատերազմի մեր հերոսներին իր ներկայությամբ խրախուսել, ամրապնդել ու գոտեպնդել էր կապիտան Սարգիս Ստեփանյանը, ով 2014 թվականին ընկերոջը փրկելու նպատակով մտավ ականապատ տարածք ու ականի պայթյունից զրկվեց երկու ոտքից ու մեկ ձեռքից: Նրանց հետ հանդիպել ու զրուցել էին նաև 90-ականներին վիրավորված Արտեմ Պողոսյանը, Արշակը, երկու ոտքից զրկված փոխգնդապետը…

5-րդ պալատում ոտքերը կորցրած Դավիթն ու մեկ ոտքից զրկված Արման Ավետիսյանն էին… Տղաները առույգ տրամադրություն ունեին. Դավիթն անընդհատ ժպտում էր, Արմանն էլ՝ շատախոսում: 7-րդ պալատում պառկած քչախոս ու լուրջ Շանթ Ղազարյանի հետ էլ պայմանավորվեցին՝ ամեն ինչ անելու են, որ ոչ միայն քայլեն, այլև՝ վազեն: 

«Նման դեպքերում տղաների հետ հենց առաջին օրվանից պայման ենք կապում՝ տղավարի միմյանց հետ աշխատելո՞ւ ենք, թե՞ չէ, հասնելո՞ւ ենք մեր նպատակին, թե՞ չէ… Բոլորն էլ շատ շուտ ոտքի կանգնեցին: Անընդհատ փորձում էին անել ավելին, քան՝ իմ դրած խնդիրն էր: Երբ մարդու խնդիրը հասկանում ես, կարողանում ես գիտակցել ու զգալ, թե դիմացինդ ինչ հոգեվիճակում է գտնվում, բնականաբար, նրան մոտիվացնելու մեթոդներ ու ճանապարհներ ես փնտրում», - նկատեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ մերօրյա հերոսները հոգեբանորե՞ն, թե՞ ֆիզիկապես էին առավել շուտ կազդուրվում, պատասխանեց.

«Կարծում եմ՝ երկուսը միասին: Նրանք հաղթահարում են ամեն ինչ: Ես միշտ ասում եմ՝ ինձ ուժեղ մարդիկ են հանդիպում: Իսկապես, շատ կարևոր է հոգեբանական վիճակը. եթե մարդը կոտրված է, իրեն հիվանդ, հաշմանդամ է զգում, տրամադրված չէ առողջացման, ապա ոչինչ նրան չի օգնի, չի ոգևորի: Առաջնահերթ, պետք է ջարդել այդ հոգեբանական ծանր վիճակը, նոր հետո ֆիզիկական աշխատանքներ տանել նրա հետ: Չընկճված հոգով մարդիկ միշտ փորձում են ապացուցել, որ կարող են անել ավելին»: 

Մկրտիչ Գինոսյանն իր գործունեությունը սկսել է դեռ 1991 թվականից՝ արցախյան շարժումից: Այդ տարիներին լինելով Պրոթեզավորման կենտրոնի տնօրենը՝ կապի մեջ է եղել, համագործակցել զինվորական հոսպիտալի հետ: Պրոթեզավորման խնդիր ունեցող առաջին վիրավորներն 92 թվականին են եղել:

Եթե 90-ականներին վիրավորված մեր հերոսների առաջին հարցն էր բժշկին՝ կքայլե՞մ, թե՞ ոչ, ապա մերօրյա տղաների հարցն այլ բովանդակություն ունի՝ ե՞րբ եմ քայլելու…

Ի վերջո, ո՞րն է տարբերությունը 90-ականների ֆիդայինների և մեր օրերի զինծառայողների միջև, արդյոք այսօրվա սերունդն առավել դժվարությամբ է դիմակայում, համակերպվում իրեն բաժին հասած ճակատագրին ու փորձությանը:

«Հայրենասիրական ոգու առումով ոչ մի տարբերություն չկա, երկու սերունդներն էլ միանման են մտածում ու գործում: Պարզապես, 90-ականների տղաների համար մի քիչ ավելի դժվար էր, քանի որ, օրինակ, վիրավորվելու, որևէ վերջույթ կորցնելու դեպքում իրենց օրինակով նրանց կողքին կանգնողներ չկային, ինչպես այս անգամ Սարգիսը, Սեյրան Օհանյանը և այլք: Նրանք չէին տեսնում օրինակներ, երբ նույն վիրավորում ստացողը քայլում է, անգամ վազում, ավտոմեքենա և հեծանիվ վարում: Չնայած, այնքան ամուր տղաներ էին, որ նրանցից շատերը նույնիսկ պրոթեզներով վերադարձան պատերազմի դաշտ», - վերհիշեց բժիշկը:

Առաջին հայացքից սովորական թվացող հարցս՝ գրեթե 30-ամյա գործունեության ընթացքում ո՞ր դեպքն է նրա վրա առավել ազդել, բժիշկ-ինժեներին ստիպեց հուզվել. 2014 թվականին 2 ոտքից ու մեկ ձեռքից զրկված Սարգիսին տեսնելուն պես փշաքաղվեց, բայց նայելով փայլող աչքերին՝ մտածեց՝ այսքան ուժ ու կամք, որ այս տղայի մեջ է, նա կքայլի: 

«Փորձը ցույց էր տվել, որ նման դեպքերում 99,9 տոկոս սայլակին ես գամվում: Աջ ձեռքի ու ձախ ազդրի բացակայությունը մի քանի անգամ բարդացնում է վարժությունները: Եթե աջի փոխարեն ձախ ձեռքը լիներ, առավել հեշտ կլիներ մարզվել: Բայց Սարգիսն ինձ հաճելիորեն զարմացրեց իր աշխատասիրությամբ, հավասարակշռվածությամբ, մարդկային ու հոգեբանական բոլոր դրսևորումներով: Երեք վերջույթից զրկվելով՝ նա կյանքից չհիասթափվեց, առավել գոտեպնդվեց ու ուրիշներին էլ «դուխ» տվեց», - խոստովանեց նա:

Երբեմն մտածում ես՝ կան իրավիճակներ, պահեր, երբ հումորն անտեղի է, օգնելու, զվարճացնելու փոխարեն կարող է ցավեցնել: Բայց նաև մեծ է հավանականությունը, որ նույնիսկ ամենաբարդ հարցին մի փոքր հումորով վերաբերելու դեպքում խնդիրդ այլ երանգներ ու հույզեր կստանա: Բժիշկ Մկրտիչ Գինոսյանի պրակտիկայում էլ նման դրվագների պակաս չկա: Հոգսին հումորն է խառնվում՝ նվազեցնելով ցավի ուժգնությունը…

«Չէ, ինչքան էլ բնույթով ազատ մարդ եմ, մեկ է՝ կդժվարանամ պատմել», - որևէ բան վերհիշելու մեր խնդրանքը մերժեց նա: Դե, բժիշկ է, իրենց հումորները չափազանց բաց ու անկեղծ են: Մի փոքր մտածելուց հետո էլ ժպիտով ավելացրեց՝ «ոնց կուզեք, դուք սիպեցիք».

«Տղաներին սկզբում ժամանակավոր, ուսումնամարզական պրոթեզ ենք դնում, որպեսզի քայլել սովորեն, հետո նոր հիմնականն ենք տրամադրում: Բանակում՝ մինի վրա պայթած ու ոտքը կորցրած մի տղա ունեինք, անընդհատ ստիպում էր, որ հիմնական պրոթեզը դնենք: Մի օր էլ եկավ, թե բժիշկ ջան, ինչ կլինի, ամուսնանում եմ, դրեք գնամ էլի: Կոլեգաներիցս մեկը շրջվեց, թե՝ տղա ջան, ամուսնանալու համար երկրորդ ոտքը կարևոր չի, երրորդ ոտքն ա կարևոր»…

Մկրտիչ Գինոսյանն ու նրան վստահող տղաները մշտապես կապի մեջ են. ինչպես ինքն է ասում, պրոթեզ պատրաստողն ու այն կրողը միմյանց հետ նուրբ թելերով են կապված, ու այդ թելը երբեք չի կարող կտրվել:

«Օրինակ, Արման Ավետիսյանը արտասահման մեկնելիս ինձ տեղեկացրեց՝ ո՞ւր է գնում, ինչքա՞ն ժամանակով ու ի՞նչ նպատակով: Դա զուտ մարդկային քայլ էր, կարող էր և չասել: Իսկ ընդհանրապես, Հայաստանի օրենքով պրոթեզի պահպանման ժամկետը 3 տարի է, 3 տարին մեկ տղաներն անվճար նոր պրոթեզներ են ստանում: Ֆիզիոլոգիան և մեխանիզմը համագործակցում են միմյանց հետ: Չէ՞ որ հնարավոր է՝ պրոթեզ կրողը գիրանա, նիհարի և այլն… Շատ նրբություններ կան», - նկատեց վերջինս:

Նա մեկ մտավախություն ունի՝ հանկարծ ու գալիք սերունդը օրինաչափությանը չհետևի, 90-ականների տղաներից շատերի պես այսօրվա հերոսներին չմոռանա:

«Ընդամենը մեկ տարի է անցել, այսօր ապրիլյան պատերազմի հիշողություններն ու վերքերը դեռ թարմ են: Բոլորին հերոսացնում են, ու դա լավ է, նորմալ է ու ճիշտ: Վստահ եմ՝ 20-25 տարի անց այս տղաներից շատերը կգնան պաշտոնի, Աստված կտա, մի քիչ էլ փող կունենան: Ուզում եմ՝ այդ ժամանակ մարդիկ չմոռանան, որ այս տղաները հերոսներ են եղել: Թե չէ այսօր 90-ականներից եկած նման օրինակներ ունենք: Մարդիկ սևեռվում են պաշտոնի վրա՝ մոռանալով նրանց հերոսությունները», - Aysor.am-ի հետ զրուցը եզրափակեց օրթոպեդ-ինժեները:

«Եվ՛ 90-ականների տղերքը, և՛ մեր ապրիլյան պատերազմի էրեխեքը հերոսներ են: Չտա Աստված, որ նորից պատճառ լինի իրենց օրինակով խրախուսեն կամ գոտեպնդեն եկող սերնդին», - հույս հայտնեց զրուցակիցս ու բոլոր տղաներին մաղթեց.

«Ինչպես այսօր եք ոտքի վրա, բարձր տրամադրությամբ, ուզում եմ, որ հետագայում էլ այդպիսին մնաք: Կյանքում երբեք չկոտրվեք, ունենաք նպատակներ ու ամեն ինչ անեք այդ նպատակներին հասնելու համար»:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:52 Իրավիճակն այն աստիճանի լարված է, որ ոստիկանությունն անգամ ի զորու չի լինելու կառավարել հանրային տրամադրությունների պայթյունը․ Արտակ Զաքարյան Այսօր, 22:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման գործը պետք է պարտադիր դիտարկել ՀՀ ԱԺ նախագահի հրապարակային հայտարարության հետ կապի մեջ, որում առկա է իրավապահ մարմինների անթույլատրելի ուղղորդում Այսօր, 22:25 «Հանրային և քաղաքական գործիչները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է զերծ մնան ատելության խոսքից»․ Հայաստանի ՄԻՊ-ը կոչ է ուղղել Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից հետո Այսօր, 22:14 «Նշանակվել է ծառայողական քննություն»․ ՆԳՆ-ն՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հայտարարություններից հետո Այսօր, 21:56 «Նախաքննական մարմինների կողմից իրականացվող գործողությունները գաղտնի են»․ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը»՝ քննչական գործողությունների մասին Այսօր, 21:41 Սպառողին խաբում են. տեղական խոզի մսի փոխարեն ներմուծված միս են վաճառում․ Ֆերմեր Այսօր, 21:25 Ժաննա Անդրեասյանը կլինի Իսպանիայի Թագավորությունում, հետո էլ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում․ Փաշինյանն է գործուղել Այսօր, 21:11 Պիլորոստենոզ. Լինում է բնածին և ձեռքբերովի Այսօր, 20:58 Եվրոպային ամենաքիչը 6-8 տարի է պետք՝ ռուսական գազին այլընտրանք գտնելու համար․ Ավտրիայի նախկին արտգործնախարար Այսօր, 20:46 Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին Այսօր, 20:34 Ոսկեպարցիներն սկսել են պետական դավաճանության կասկածով ՀՀ Գլխավոր դատախազություն դիմում ներկայացնելու գործընթացը (Տեսանյութ) Այսօր, 20:20 Սամվել Վարդանյանի խոշտանգումը կազմակերպվել է իշխող քաղաքական ուժի կողմից․ Ոստիկանության աշխատակիցները հանցակից են․ Փաստաբան (Տեսանյութ) Այսօր, 20:06 Սլովակիան դեմ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը Այսօր, 19:56 Այսպիսի դրվագներ լսում ենք ադրբեջանական գերությունից վերադարձածներից․ Փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին (Տեսանյութ) Այսօր, 19:42 Կոչ ենք անում ԵԽ-ին՝ խստորեն դատապարտել Հայաստանում ժողովրդավարության շարունակական հետընթացը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները․ Հայտարարություն Այսօր, 19:28 Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն (Տեսանյութ) Այսօր, 19:19 Խարանը հայ ոստիկանի համբավի վրա մնալու է․ Մի փոքր էլ վաղվա մասին մտածեք Այսօր, 19:04 Քաղաքական իշխանությունը` ՆԳ նախարարով, «նիկոլական օպերացիային» տեղյակ այլ դեմքերով, աննախադեպ այլանդակության է դիմել Այսօր, 18:51 Վթարվել է Վանաձորն ու 13 այլ բնակավայրեր սնող մայրուղային ջրատարը Այսօր, 18:35 Ժաննա Անդրեասյանը կարևորում է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների բարձրաձայնումը Այսօր, 18:23 ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Այսօր, 18:13 Դատախազները ամերիկյան կողմի կազմակերպած դասընթացի են մասնակցել Այսօր, 18:01 Սամվելը եղել է ձեռնաշղթաներով, ոստիկանները բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ իջել են մեքենայից, վայրկյաններ անց եկել են դիմակավորված անձինք․ Մանրամասներ՝ քաղաքացու խոշտանգումից Այսօր, 17:48 «ՀԱՊԿ-ին մասնակցությունն արտոնություն է»․ Գլխավոր քարտուղարը խոսել է Հայաստանին սպառնացող վտանգների մասին Այսօր, 17:35 Ռուսաստանի Ամուրի շրջանում միգրանտներին կարգելեն աշխատել ուղևորափոխադրումների և մի շարք այլ ոլորտներում․ կարգելվի նաև միրգ-բանջարեղեն վաճառել Այսօր, 17:23 Միրզոյանը Սաուդյան Արաբիա է մեկնում Այսօր, 17:13 Որտե՞ղ եք տեսել, որ հիմնարկի աշխատակիցը հավանության արժանացնի իր տնօրենին «ստահակ» անվանողի գրառումը․ Բեգոյան Այսօր, 17:02 Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 16:52 ԲՏԱ նախարարն այցելել է Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց, ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին Այսօր, 16:45 Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Այսօր, 16:40 ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊՎ-ում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով Այսօր, 16:28 Հայաստանում հիմնվելու է Իրանի առևտրի կենտրոն. ՀՀ-ն դիտարկում ենք հարթակ, որի միջոցով կարող ենք ելք ունենալ ԵԱՏՄ շուկա. Իրանի դեսպան Այսօր, 16:24 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին Այսօր, 16:20 Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:13 Վերահաստատում եմ ՀՀ անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը Այսօր, 16:07 Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Այսօր, 15:57 Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը. Մեհդի Սոբհանի Այսօր, 15:40 Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետին․ Հրապարակ Այսօր, 15:37 Պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել. Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել. ՀՀ-ում Իրանի դեսպան Այսօր, 15:29 Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցումն է․ Քոչարյան Այսօր, 15:26 Չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ. ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին Այսօր, 15:15 «Կարող եք շարունակել հաչալ», «Ղալլաթ ա անում». «Ձեր ականջները կտեսնեք, իշխանություն չեք տեսնի»․ Ավինյանը՝ ընդդիմադիր ավագանուն (Տեսանյութ) Այսօր, 15:07 Դատարանները դարձել են իշխանության կողմից ռեպրեսիաներ իրականացնելու ատյաններից մեկը. Արտակ Զաքարյան Այսօր, 14:46 Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ Այսօր, 14:35 Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Այսօր, 14:26 Սուրեն Պապիկյանն ու ԳՇ պետը հետևել են ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին Այսօր, 14:20 Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան Այսօր, 14:06 «Freedom House»-ի գնահատկանն անարդար բարձր է, Անդրեասյանի քաղաքական նշանակումից հետո, դատական իշխանության անկախությունը սրընթաց զրոյանում է. Մելիքյան Այսօր, 13:55 Ադրբեջանը հուսահատ փորձեր է անում. Հայաստանը կհիմնավորի Ադրբեջանի ցինիկ ռազմավարությունը. Եղիշե Կիրակոսյան Այսօր, 13:47 ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ՁՊՎ տեղափոխվելիս՝ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի․ Փաստաբան Այսօր, 13:39 Դասական քաղաքական հետապնդում է՝ իրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, բայց մարդն ազատազրկված է. Աթանեսյանը՝ Աշոտյանի գործի մասին (Տեսանյութ) Այսօր, 13:33 «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում ստուգիչ աշխատանքներ են ընթանում Այսօր, 13:30 Մի քանի օր առաջ նիստը նախագահող Նիկոլ Փաշինյանը ևս երեք ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 «Մինչ օրս 200 անհետ կորած անձ կա, նրանց ընտանիքները տառապում են». ՄԱԿ-ի դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի Այսօր, 13:13 «Պետք է պատասխան տա». ՔՊ-ականը պնդում է՝ եթե իրեն վիրավորած երիտասարդը Facebook-ով չտարածեր տեսանյութը՝ ինքը չէր դիմի իրավապահներին Այսօր, 12:59 ՀՀ-ում գործադիր իշխանության ճնշումներից չվախեցող դատավորները քիչ են. Արսեն Բաբայանը մասամբ է համաձայն «Freedom House»-ի գնահատականի հետ Այսօր, 12:49 ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Այսօր, 12:47 Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ) Այսօր, 12:38 Առողջապահության նախարարությունում խուզարկություն են իրականացնում Այսօր, 12:33 Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր Այսօր, 12:31 ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Այսօր, 12:21 Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Այսօր, 12:14 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Այսօր, 12:04 Ստրուկի՞ վարքագիծ է․ չեմ կարծում, որ կարող է գտնվել որևէ արդարացում՝ հային ստիպելու մոռանալ իրեն պատճառված ցավը՝ ցեղասպանությունը. Ամիրխանյան Այսօր, 11:52 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է Այսօր, 11:37 «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում» Այսօր, 11:29 Անդրանիկ Քոչարյանը չէ, որ այդ խնդիրները պետք է լուծի. պաշտոն զբաղեցնելն ամենևին չի նշանակում, որ դու ամեն ինչից տեղյակ ես. Աշոտ Մելքոնյան Այսօր, 11:11 Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս-ուսի կանգնած լինեն մեր կողքին. ՔՊ-ական Այսօր, 11:00 Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:55 Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ Ահարոնյան Այսօր, 10:49 «Անհանդուրժող ենք լինելու ցանկացած տեսակի բռնության հանդեպ». Վահե Ղազարյանը ոստիկաններին արժանապատիվ ծառայություն է մաղթում Այսօր, 10:44 Գրողներն իրավական ուժով կպայքարեն՝ արդարության հասնելու համար Այսօր, 10:41 Արագածոտնում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Այսօր, 10:38 Սա ծուղակ է, դադարեցրե՛ք այս քննարկումը, Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է. Մարուքյանը՝ 1,5 մլն զոհերի անունները հաշվելու հայտարարության մասին (Տեսանյութ) Այսօր, 10:33 Հասարակական տրանսպորտում առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ-ն՝ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից մանրամասներ է հայտնում Այսօր, 10:30 Այս երկրի թիվ մեկ հերոսը զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:23 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը Այսօր, 10:14 Նիկոլիստներ ու ՔՊ-իստներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով Այսօր, 10:10 Ջրատար խողովակի վթար՝ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին (Տեսանյութ) Այսօր, 10:05 Լարսը բաց է Այսօր, 10:01 «Ժողովուրդ». ԵՄ-ի համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից Այսօր, 09:58 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ թիմակիցների ուղղորդմամբ Այսօր, 09:56 «Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ Այսօր, 09:53 «Փաստ». Հունիս 1-ից Վրաստան մեկնողները պետք է պարտադիր ապահովագրեն կյանքն ու առողջությունը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75. հրապարակվել է «Freedom House»-ի զեկույցը Այսօր, 09:46 «Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է Այսօր, 09:43 «Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին 15/04/2024 23:20 Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը 15/04/2024 23:02 Փսորիազ․ Ինչպես մեղմել հետևանքները 15/04/2024 22:44 Արփա-Սևան ջրատարով 6 օրում Սևան է լցվել 10.782 միլիոն խորանարդ մետր ջուր, բայց լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ՝ ցածր է մնում 15/04/2024 22:25 Պատահար Ամասիայում․ «Toyota»-ն հայտնվել է գետում 15/04/2024 22:12 Քրեական հետախույզը գիշերը ժամը 03։30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոց է արձակել․ երկու երիտասարդ մեքենայի դիմային թափարգելն էին փորձում գողանալ 15/04/2024 21:56 Խեցգետնաորսիչներ են հայտնաբերվել Սևանա լճում 15/04/2024 21:42 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցել 15/04/2024 21:32 Տավուշի փրկարարները վտանգը նվազեցնելու նպատակով հարկադիր քարաթափում են իրականացնելու 15/04/2024 21:15 ԵՄ-ից հրաժարվել են մեկնաբանել՝ կպաշտպանե՞ն արդյոք Ուկրաինայի երկինքը

Տվյալ բաժնի վերջին նյութերը